Ասեմ, որ ես կտրականապես դեմ եմ մարդկանց արհեստական բաժանմանը «հանրահավաքի եկողների» եւ չեկողների, ու համապատասխան պիտակավորմանը: Այդ հիմար թեման մտցրեցին իշխանական ԶԼՄ-ները, ու ցավոք մեր ընդդիմաիր ընկերներից ոմանք էլ, փաստորեն սադրանքի ենթարկվելով, շարունակեցին: Սա ե՛ւ մարդկայնորեն, ե՛ւ քաղաքականապես սխալ էր: Բայց այդուհանդերձ ունեմ նաեւ մի քանի խոսք ասելու, այն ընկներներիս կամ պարզապես ողջամիտ մարդկանց, որոնք վրդովվել են այդ փաստից: Մի քանի կետ՝ մարդկային եւ քաղաքական:
1. Եթե նման բաժանումը սխալ է հասարակության այսպես կոչված շարքաին անդամների նկատմամբ, ապա քաղաքական խմբերի եւ գործիչների նկատմամբ դրանից խուսափել անհնար է, այլապես քաղաքականության իմաստը կորում է եւ ամեն բան լողզվում է՝ որեւէ սկզբունքային հարց քննարկել հնարավոր չի լինի, եւ առաջնորդվելու ենք միայն «մարդկայինով» ու կենցաղայինով: Իհարկե, այստեղ էլ խոսքս ոչ պիտակավորված եւ հայհոյախոս դեպքերի մասին է:
2. Մարդկային առումով: Հասկանալով հանդերձ վրդովմունքի պատճառները, ես շատ կուզենայի, համոզվել, որ դա իրոք անաչառ վրդովմունք է բոլորի համար: Ցավոք ոչ բոլոր դեպքերում ունեմ փաստարկներ այդպես կարծելու: Անաչառության դեպքում պետք է տեսնեի, որ նույնքան միանշանակ դատապարվում է քաղաքական պիտակավորումն ու հայհոյախոսությունն ընդհանրապես, այլ ոչ թե ընտրովի: Բայց դժվար չէ նկատել, որ ձեզնից շատերը ոչ միայն չեն դատապարտում, այլեւ ակտիվորեն լայքում են այնպիսի գրառումներ, որոնք մեղմ ասած կորեկտ չեն: Պարզապես այդ գրառոմները վերաբերվում են ոչ թե ձեզ, եւ ձեր համախոհներին, այլ թեկուզ հենց նույն այսօրվա ընդդիմությանը: Բոլոդ էլ գիտենք, որ կապելու խելարների խումբ կա, որն օրեկան տոնաններով հայհոյանք է արտադրում այդ ուղղությամբ, եւ դրանք ամեւնեին էլ իշխանամետ ճամբարից չեն (իհարկե ֆորմալ): Ի դեպ, եթե ամեն տենց գրառմանն ու լայքին ռեակցիա տրվեր, գուցե շատ-շատերդ վաղուց չլինեիք ընկերներիս ցանկում:
3. Ամեն դեպքում քաղաքականությունն օրիորդաց դպրոց էլ չի: Եթե մարդն ունի ակտիվ քաղաքական դիրքորոշում, եւ իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել, եւ թիրախավորել այլոց, նա պետք է պատրաստ լինի նաեւ պատասխան հարվածների եւ թիրախավորման: Կարծում եմ սա պարզ պատասխանատվության հարց է: Դրա համար էլ թիրախավորումից եւ դրա ոճն ընտրելուց առաջ, արժե մի քանի անգամ մտածել, բայց որոշում ընդունելուց հետո, պատրաստ լինել համարժեք գործողության, այլ ոչ թե բողոքել:
4. Ի դեպ զարմանում եմ, որ երկու կողմից էլ մարդիկ ողբերգություն են սարքում նրանից, որ երեկվա համախոհներն այսօր տարբեր ճամբարբերում են եւ հակառակը: Դժվար չէ նկատել, որ դասավորությունների անընդատ փոփոխությունը, դինամիկան քաղաքականության բնական մասն են: Վաղը նույն այսօրվա համախոհներն ու հակախոհներն էլի խառնվելու են իրար, ու այդպես անվերջ: Համաձայն չե՞ք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10205049591903718?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել