732 թ. – տեղի ունեցավ Պուատեի ճակատամարտը:1659 թ. – մահացել է Աբել Տասմանը, հոլանդացի նշանավոր ծովագնաց, հետազոտող (ծն. 1603 թ.):

 1684 թ. – ծնվել է Անտուան Վատտոն, ֆրանսիացի գեղանկարիչ և գծանկարիչ, ռոկոկո ոճի հիմնադիրներից մեկը (մահ. 1721 թ.):

1780 թ. – Կարիբյան ծովում սկսվեց մեծ մրրիկ, այն տևեց 6 օր, ավերվածությունների հետևանքով մահացավ մոտ 27 000 մարդ:

1813 թ. – ծնվել է Ջուզեպպե Վերդին, իտալացի հռչակավոր կոմպոզիտոր («Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա», մահ. 1901 թ.):

1955 թ. – մահացել է Լյուսի Թարգյուլը, հայ արձակագիր, թարգմանիչ (ծն. 1905 թ.):

1963 թ. – մահացել է Էդիթ Պիաֆը, ֆրանսիացի ճանաչված երգչուհի և դերասանուհի (ծն. 1915 թ.):

2007 թ. – Իչկերիայի Չեչենական Հանրապետությունը հայտարարեց իրեն անկախ:

2009 թ. – Թուրքիան և Հայաստանը Հայ-թուրքական հարաբերությունների դիվանագիտական ամրապնդման համար կնքեցին փոխադարձ պայմանագիր, ինչը սակայն չիրականացվեց Թուրքիայի պատճառով:

Տոներ

Հոգեկան առողջության համաշխարհային օր
Տեսողության համաշխարհային օր
Մահապատժի դեմ պայքարի եվրոպական օր՝
Ֆիջիի օր (նշվում է որպես 1970թ. Միացյալ Թագավորությունից անկախանալու օր)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել