GalaTV.am-ը գրում է․
«Չեչնիայի մայրաքաղաքը տոնեց Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը»,- The Daily Beast-ում հրապարակված իր հոդվածում գրում է լրագրող Աննա Նեմցովան: Ավելի քան 100 հազար երիտասարդներ մասնակցեցին երթին, որը գլխավորում էր Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը:
Վերջին 10 տարիների ընթացքում Կադիրովին հաճախ են քննադատել` մեղադրելով ավտորիտար կառավարման եւ մարդու իրավունքների խախտումների մեջ: «Բայց չեչենները գովաբանում են Կադիրովին այն բանի համար, որ ահաբեկչական հարձակումների դեպքերը նվազել են, շենքերը վերականգնվում են ավերակներից, ՌԴ կառավարությունից Չեչնիայի համար սուբսիդավորման տեսքով միլիարդավոր ռուբլի է ստացվում: Հարեւան հյուսիս-կովկասյան հանրապետություններում շատերն ասում են, որ նախանձում են Չեչնիային, որ նա այդպիսի ուժեղ առաջնորդ ունի: Կադիրովն ասել է ինձ. «Քանի դեռ Պուտինն աջակցում է ինձ, ես կարող եմ ամեն ինչ անել. Ալլահ Ագբար»,- գրում է Նեմցովան:
Սակայն նոր հակամարտությունների ուրվականը սկսում է մթագնել իրավիճակը Չեչնիայում: «Կադիրովը բազմաթիվ թշնամիներ ունի, սակայն ամենավտանգավորներից են նրանք, ովքեր Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի շարքերում այժմ հղկում են զինյալների եւ հրամանատարների իրենց հմտությունները»,- ասվում է հոդվածում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ