9211644871in.am-ը գրում է․

Կանաչի թեյի բարենպաստ ազդեցությունը ուռուցքային հիվանդություն ունեցող մարդկանց վրա հնարավոր է, սակայն չարժե դրա հետ մեծ հույսեր կապել, հայտարարել են RIA Novosti-ի կողմից հարցվածներ փորձագետները։

Ավելի վաղ The Daily Mail-ը հաղորդել էր, որ Սինգապուրի կենսաինժեներիայի և նանոտեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ կանաչ թեյից ստացվող քիմիական նյութը հանդես է գալիս որպես իդեալական փոխադրող ուռուցքների դեմ պայքարին ուղղված սպիտակուցների համար։ Մշակողների կարծիքով՝ կանաչ թեյից պատրաստված դեղորայքի ընդունումը (բուժման ավանդական մեթոդների համադրությամբ) թույլ կտա արագացնել ապաքինումը և նվազեցնել քիմիական ու ճառագայթային ազդեցությունների բացասական հետևանքների դրսևորումը։

«Կանաչ թեյը հազիվ թե ունիվերսալ միջոց դառնա, որովհետև քաղցկեղի տեսակները նույնիսկ հազար հատ չեն, և հավանականություն, թե որևէ դեղորայք կօգնի ազատվել քաղցկեղի բոլոր տեսակներից կամ թեկուզ մեկ տոկոսից, ցավոք չկա»,- ասել է պրոֆեսոր Ալեքսեյ Մասչանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել