Replik.am-ը գրում է․

Ռուսաստանում ՆԱՏՕ-ի ինֆորմացիոն բյուրոյի ղեկավար Ռոբերտ Պշելն Առաջին ալիքի ուղիղ եթերում ասել է այն պայմանները, որոնց դեպքում դաշինքի և Ռուսաստանի միջև դասավորված բարդ հարաբերությունները կվերանայվեն:

Նրա խոսքերով, Ռուսաստանը պետք է դադարի զինել Ուկրաինայի արևելյան շրջանների աշխարհազորայիններին: Նա նաև հավելել է, որ եթե աշխարհազորայիններն ինքնակամ զենքները վայր դնեն, ՆԱՏՕ-ն ամեն ինչ կանի խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար:

Պշելը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի զինվորներ  Ուկրաինայում այս պահին չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել