ArmnewsTV.am-ը գրում է․
2016-ից չաշխատող կանայք ևս կստանան մայրության նպաստ: Սոցապ նախարարությունը նախագիծ է ներկայացրել օրենսդիր մարմին` ժամանակավոր աշխատունակության նպաստների մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին: Ներկայում մայրության նպաստից օգտվում է տարեկան 13 հազար կին: Մինչդեռ Հայաստանում տարեկան ծնվում է միջինը 43 հազար երեխա: Ստացվում է, որ 30 հազար կին զրկվում է նպաստից, քանի որ չի աշխատում: Եթե ծրագիրը հաստատվի` չաշխատող կնոջը հղիության և ծննդաբերության արձակուրդի 140-օրվա համար կվճարեն նվազագույն աշխատավարձի չափով:
Աշխատող կանանց դեպքում հղիության և ծննդաբերության նպաստը ենթադրում է փոխհատուցում աշխատավարձի հարյուր տոկոսի չափով: Մասնագետի համոզմամբ` շատ են դեպքերը, երբ ծննդաբերությունից կարճ ժամանակ առաջ կինն անցնում է աշխատանքի ու ստանում այնքան գումար, որքան տևական ժամանակ աշխատած կինը: Ստվերը վերացնելու համար նոր փոփոխությունը ենթադրում է ժամանակավոր անաշխատունակության համար հիմք հանդիսացող միջին աշխատավարձի չափը սահմանափակել և հիմք ընդունել աշխատանքային ստաժը:
Մասնագետի խոսքով` այս փոփոխությունները կատարելու համար ուսումնասիրել են միջազգայի փորձը: Սակայն այս համակարգն էլ խնդրահարույց է: Եթե կինը մինչև ծննդաբերելը մի քանի տեղ է աշխատել և ունի երկար տարիների ստաժ, բայց հղիության ընթացքում փոխել է աշխատանքը ու նոր աշխատավայրում ունի ընդամենը ամիսների ստաժ` նպաստը ձևակերպելու համար կվճարվի վերջին աշխատավայրի ստաժի չափով: Մասնագետի խոսքով` նոր կարգը դեռ վերջնականապես հաստատված չէ և թյուրիմացություններ կարող են լինել, այդ պատճառով էլ վերջնական տեսքը ստանալու համար պատրաստ են հանրային լսումներ անել:
Տեսանյութը՝ այստեղ