doctors.am Առողջությանը նպաստող ուտելիքների ցանկDoctors.am-ը գրում է․

Բժշկությանր տարիներ ի վեր հայտնի է, որ քաղցկեղը միայն ժառանգաբար փոխանցվողհիվանդություն չէ, այլ նաև կախված է արտաքին միջավայրից՝ սթրեսներից կամ սխալ սննդից։ Ուտելիքների այս ցանկին հետևելով՝ կարելի է գոնե որոշակիորեն նվազեցնել հավանական վտանգը մեր օրգանիզմում։

Նարնջի ընտանիքը. նարինջ, կիտրոն, գրեյփֆրուտ օգտագործող անձինք ավելի պաշտպանված են քաղցկեղից՝ հատկապես ստամոքսի, քանի որ C վիտամինն ու այլ նյութերը պաշտպանական դեր են կատարում օրգանիզմում։

Ցորեն. այն կանայք, ովքեր հետևողականորեն ցորեն և դրա բնաթելերից կազմված սնունդ են գործածում, ավելի պաշտպանված են կրծքագեղձի քաղցկեղից։ Հազար. հազարի բոլոր տեսակներր, ինչպես նաև աղցաններր, ստամոքսր պաշտպանում են քաղցկեղից։

Լոլիկ. լոլիկ գործածող տղամարդիկ ավելի պաշտպանված են շագանակագեղձիքաղցկեղից:

Սպանախ. սպանախ սիրողները պաշտպանված են մաշկի, ստամոքսի և թոքիքաղցկեղից։

Դդում. նկատելի է, որ քաղցկեղ չունեցողների զգալի տոկոսն առատ դդում են օգտագործում։

Կաղամբ. կաղամբի բոլոր տեսակներր մեզ պաշտպանում են թոքի, հաստ աղիքի, կրծքագեղձի, ձվարանների և շագանակագեղձի քաղցկեղից։

Մածուն. սա նույնպես պաշտպանում է մեր մարսողական համակարգը քաղցկեղից։

Սխտոր. չինացի գիտնականների ոսումնասիրություններից մեկր հաստատում է, որ սխտորի սպառումր մեր ստամոքսր պաշտպանում է քաղցկեղից։

Ստեպղինի կանոնավոր օգտագործումր պաշտպանում է հաստ աղիքի, շագանակագեղձի, շնչափողի, թոքերի քաղցկեղից(նույնիսկ ծխողների մոտ)։

Թեյ. մարսողական և միզային համակարգերը քաղցկեղից կպաշտ¬պանվեն օրական 2 գավաթ որևէ տեսակի թեյ օգտագործելու դեպքում:

Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել