Replik.am-ը գրում է․

Վիետնամական Tinhte.vn պորտալը հրապարակել է միայն հոկտեմբերի 16-ին վաճառասեղաններին հայտնվող iPad Air 2-ի լուսանկարները:

iPad Air 2-Ի անկյունագիծը կազմում է 9,7 դույմ: Այս պլանշետի կորպուսից անհետացել է ձայնն անջատելու կոճակը, իսկ ձայնի բարձրությունը կարգավորող կոճակն ավելի փոքր է դարձել: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Apple ընկերության նոր պլանշետը լինելու է ընդամենը 7 միլիմետր հաստությամբ և զինված է լինելու  մատնահետքերի համար սկաներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել