1in.am-ը գրում է․
Ամերիկյան Investor’s Business Daily թերթի և Tipp հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքներով՝ Բարաք Օբամայի նախագահությունն ամերիկացիների մեծ մասը համարում է անհաջող:
Հարցվածների 53%-ը շատ վատն է համարում Օբամայի վարչակազմի աշխատանքը, մինչդեռ 41%-ը վստահ է, որ երկրի ներկայիս նախագահի գործունեությունը հաջող է:
Հարցման համաձայն՝ եթե 2012թ. նախագահական ընտրությունները անցկացվեին հիմա, 49%-ը կքվեարկեր Օբամայի հակառակորդ Միթ Ռոմնիի օգտին, և միայն 43%-ը կընտրեր ԱՄՆ ներկայիս նախագահին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1450653.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել