Սննդի մեջ, ըստ երևույթին, կա այնպիսի մի բան, որ որոշ մարդկանց ստիպում է տարօրինակ արարքներ կատարել: Առաջին հերթին անհրաժեշտ է հիշատակել այն բազմատեսակ մրցաշարերը, որոնք կապված են սնունդը հնարավորինս արագ ուտելու հետ` հոթ-դոգներ, համուրգերներ, բլիթներ, սուշի, պիցցա, խինկալի և այլն: Սա համեմատաբար անվնաս օրինակ է: Ստորև դուք կիմանաք այնպիսի մարդկանց մասին, ովքեր կարծես վերջնականապես կորցրել են գլուխները, երբ բանը հասել է սննդին և ըմպելիքներին, ինչը հանգեցրել է բավականին ողբերգական հետևանքների:

1. Մայքլ ՈՒորներ

Ինչպես ասում են, ալկոհոլը լավ ծառա է, բայց անխիղճ տեր: Լեյք-Ջեքսոն (Տեխաս նահանգ) քաղաքի 58-ամյա բնակիչ Մայքլ Ուորները մի օր անգամ չէր կարող ապրել առանց ալկոհոլի: Հիվանդությունը, որով տառապում էր տղամարդը, ալկոհոլի օգտագործման գործնթացը դարձնում էր ավանդական միջոց, այսպես ասած` սարսափելի հիվանդգին: Սակայն Ուորները միևնույնն է գտավ այս խնդրի էական լուծումը: Նրա կնոջ` Թեմմիի խոսքերով, նա սրբաններով իր մեջ ժամանակ առ ժամանակ սպիրտ էր լցնում: 2014թ. մայիսի 21-ին Մայքլը կնոջը խնդրեց իրեն խերեսով (թունդ գինի) հոգնա անել:

Հաջորդ օրը ամուսինը մահացավ և ինչպես պարզվեց դիահերձման արդյունքում` ալկոհոլի սուր թունավորումից: Ուորների արյան մեջ սպիրտի կոնցենտրացիան գրեթե 6 անգամ գերազանցում էր թույլատրելի նորման: Թեմմիին ձերբակալեցին ամուսնուն սպանելու մեղադրանքով, սակայն որոշ ժամանակ անց նրա վրայից հանվեց մեղադրանքը, քանի որ Մայքլը կամավոր համաձայնություն էր տվել սպիրտային հոգնային, և կինը, ակնհայտորեն, մտադիր չէր նրան վնաս պատճառել:

2. Ջանեթ Ռադդ

Կանադայի 32-ամյա բնակչուհուն ընկերները և ծանոթները գիտեին որպես հանգիստ, ամաչկոտ և խելամիտ աղջիկ: Ոչ ոքի մտքով անգամ անցնել չէր կարող, որ կգա ինչ-որ պահ և նա կցանկանա մասնակցություն ունենալ այնպիսի հիմար մրցույթի, ինչպիսին «Chubby Bunny»-ն («թմբլիկ նապաստակը») է: Դրա էությունը կայանում է նրանում, որ մասնակիցները հերթականությամբ իրենց բերանն են դնում մեկական զեֆիր (մարշմելլոու) և բարձրաձայն ասում «chubby bunny» («թմբլիկ նապաստակ»): Քաղցրավենիքը կուլ տալ չի թույլատրվում: Հաղթում է նա, ով բերանում կտեղավորի ամենաշատ զեֆիրը և դրա հետ մեկտեղ ավելի հասկանալի կարտաբերի նվիրական արտահայտությունը: Այնուամենայնիվ, առաջին հայացքից այդպիսի հաճելի և անվնաս զվարճանքը կարող է բերել բավականին ողբերգական հետևանքների:
 
2006թ. սեպտեմբերին Ջանեթ Ռադդը, երբ քրոջ հետ միասին քայլում էր Օնտարիոյի աշնանային տոնավաճառով, որոշեց մասնակցել «Chubby Bunny» մրցույթին: Հստակ հայտնի չէ` քանի մարշելլոու էր աղջիկը դրել բերանի մեջ, սակայն, կարծես թե դրանց քանակը բավականին շատ էր` կուլիսների հետևում նրա ունեցած շնչահեղձության կաթվածից դատելով: Տեղում առկա բժիշկները չկարողացան փրկել նրան: Ջանեթ Ռադդի մահից հետո տոնավաճառի կազմակերպիչներն արգելեցին «Chubby Bunny» մրցույթի անցկացումը:

3. Էնդրյու Լի  

 
Անգլիայի բնակիչ Էնդրյու Լին եղել է հիանալի խոհարար, որը սիրում էր պատրաստել բազմատեսակ համեղ ուտեստներ մտերիմների և ընկերների համար: Նրան նաև շատ էր դուր գալիս մասնակցել սպորտային խաղերի, այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ 2008 թվականի սեպտեմբերին նա իր ընկերուհու եղբոր հետ մրցույթ կազմակերպեց` պարզելու, թե ով կարող է ավելի շատ չիլիական սոուս ուտել: Այդ որոշումն ինքնաբուխ չէր: Էնդրյուրի հայրը հատուկ իր որդու համար տնկել էր աշխարհի ամենակծու պղպեղը, որից Լին նշանակված օրը սպագետտիի համար սոուս պատրաստեց: Նրա ընկերը կարողացավ ընդամենը մի գդալ ուտել, այնինչ Էնդրյուն ամբողջը միանգամից կուլ տվեց, ինչը նրան բացարձակ հաղթանակ բերեց:

Ամեն ինչ լավ էր մինչև այն պահը, երբ Լին երեկոյան ժամը 2ին արթնացավ` մարմնի ամբողջ հատվածում այրոցներ զգալով: Դրան հատուկ ուշադրություն չդարձնելով` երիտասարդը նորից խորասուզվց քնի մեջ: Առավոտյան նա արդեն մահացած էր: Մահվան պատճառ, ամենայն հավանականությամբ, դարձել է չիլլիի մեծ քանակություն օգտագործելուց տեղի ունեցած ինֆարկտը, որը ինչպես և պղպեղի գազը, մեծաքանակ օգտագործման դեպքում ունակ է առաջացնել շնչառական ուղիների և մաշկի ծանր գրգռում:

4. Դաու Ֆատնասսի 


Հիմնական պատճառը, որ մարդիկ խուսափում են հում ձու օգտագործելուց, հանդիսանում է սալմոնելեզով (սուր աղիքային հիվանդություն) վարակվելու վախը: Սակայն Կայրուանայի (քաղաք Թունիսում) 20-ամյա բնակիչին` Դաու Ֆատնասսիին դա չկանգնեցրեց: 2012թ. դեկտեմբերին երիտասարդը գրազ եկավ փողի վրա (գումարի չափն անհայտ է), որ միանգամից կարող է խմել 30 հում ձու: Եվ նա կհաղթեր այդ գրազը, եթե 28-րդ ձվից հետո չտապալվեր գետնին ` ստամոքսի ուժեղ ցավից գալարվելով: Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նա մի քանի ժամ անց մահացավ: Կասկած չկա, որ Դաու Ֆատնասսիի մահվան պատճառը ուղղակիորեն կապված է հում ձվի այդքան մեծ քանակության օգտագործման հետ:

5. Միցուգորո Բանդո

Միցուգորո Բանդոն եղել է ճապոնական կաբուկի թատրոնի ամենանշանավոր դերասաններից մեկը: Նրա կարգավիճակն իրեն թույլ էր տալիս ճաշելու ժամանակ վայելել ամենաշքեղ ուտեստները: Ամենից հաճախ նա պատվիրում էր չափազանց թանկարժեք և մահացու վտանգավոր ֆուգու ձուկը: Ճապոնիայում այդ ձուկը համարվում է դելիկատես, չնայած նրան, որ պարունակում է տետրոդոտոքսին` նյութ, որը ունակ է անեմիայի առաջացման և շնչառական մկանների կաթվածի, ինչի արդյունքում մարդիկ մահանում են: Փրկել հնարավոր է միայն թունավոր ձուկն ուտելուց հետո անմիջապես փսխում առաջացնելու դեպքում:

Խոհարարները, որոնք զբաղվում են ֆուգուից ուտեստներ պատրաստելով, պետք է ուսուցման համապատասխան կուրս անցնեն և ստանան հատուկ վկայագիր: Ձկան մասնատման ժամանակ նրանք պետք է հեռացնեն կաշին, զգուշությամբ հեռացնեն լյարդը և ձվարանները` օրգաններ, որոնց մեջ թույնն ավելի մեծ պարունակություն ունի: Այնուամենայնիվ, ողբերգական դեպքերը` կապված ֆուգուի թունավորման հետ, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում: Այդպես, 1975թ. հունվարին Միցուգորո Բանդոն` ճաշելով ռեստորաններց մեկում, պահանջեց մատուցել թունավոր ձուկը` ամբողջական վիճակով: Նա կերավ ֆուգուի 4 կտոր, որից հետո կաթվածից մահացավ:

6. Վալտեր Իգլ Թեյլ 

2014թ. հուլիսի 3-ին Կաստերի (Հյուսիսային Դակոտա) բնակիչ Վալտեր Իգլ Թեյլը մասնակցություն ունեցավ հոթ-դոգներն արագ ուտելու քաղաքային մրցույթին: Մրցավարի հնչեցրած մեկնարկից մի քանի րոպե անց տղամարդը սկսեց խեղդվել: Տեղի բժիշկները շատ արագ ժամանեցին, սակայն, ցավոք, արդեն շատ ուշ էր: Վալտերի ընկերուհին նրան բնութագրեց որպես բարի, ուրախ մարդու, որը հաճույքով մասնակցել էր տարատեսակ մրցույթների: Ավելի ուշ` այդ օրը, Կաստերում պետք է կայանային թխվածքաբլիթների արագ ուտելու մրցույթները, սակայն դժբախտ պատահարից հետո կազմակերպիչները դրանք չեղյալ համարեցին:
 
7. Պիտոն 

2014թ. մարտ ամսին Ֆլորիդա նահանգում հայտնաբերվեց 4 մետրանոց մուգ վագրանման կաշվով սատկած օձ` առանց գլխի և ծվատված մարմնով: Նրա ներսում գտնվում էր 2 մետրանոց կոկորդիլոս`առանց կյանքի որևէ նշանի: Գիտնականները ենթադրեցին, որ օձը փորձել է ուտել վտանգավոր գիշատչին և արդյունքում ստացել է մահացու վնասվածք: Համաձայն այլ փորձագետների վարկածի` օձին այնուամենայնիվ հաջողվել է կուլ տալ կոկորդիլոսին, սակայն ակնթարթորեն հայտնվել է մեկ այլ կոկորդիլով և ոչնչացրել նրա գլուխը:

8. Սպիտակ արջ Անտոնը

Շտուտգարական կենդանաբանական այգու (Գերմանիա) Անտոն մականունով սպիտակ արջը սատկել է 2014թ. փետրվար ամսին` կուլ տալով դրամապանակ և վերարկու, որոնք ինչ-որ ձևով հայտնվել էին նրա բնում: Այդ կենդանաբանական այգում դա կենդանիների այդպիսի մահվան առաջին դեպքը չէ: Այդտեղ մի քանի ամիս առաջ մահացան Չարլի մականվամբ ծովային փիղը`ուտելով խաղալիք փափուկ արջուկ, որին ինչ-որ մեկը պատահաբար կամ մտածված գցել էր նրա լողավազան, և Էգոն գետաձին` կուլ տալով թենիսի գնդակ:

9. Էդուարդ Արչբոլդ

 
Ասիական մի շարք մշակույթներում ընդունելի է համարվում ուտելիքի մեջ տարբեր միջատների կիրառումը, մինչդեռ Արևմուտքում միայն այդ միտքը անհաղթահարելի տհաճություն է առաջացնում: 2012թ. հոկտեմբերին Ֆլորիդայի կենդանաբանական այգիներից մեկի սեփակատերերը որոշեցին մրցույթ անց կացնել` գրավելու գնորդների ուշադրությունը:  Մրցույթի մասնակիցները պետք է միմյանց հետ մրցեին` ուտելով կենդանի տառականներ և ճիճուներ: Հաղթողին սպասում էր գլխավոր մրցանակը` հսկայական օձ:

Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնեց 6 մարդ, որոնց թվում էր նաև 32-ամյա Էդուարս Արչբոլդը: Հաղթանակը նրան հասավ, սակայն վերջինս վայելել չհասցրեց, քանի որ արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո գետնին տապալվեց և մահացավ: Դիահերձման արդյունքները ցույց տվեցին, որ Էդուարդը մահացել է ստամոքսային պարունակության ասպիրացիայից:

10. Էնդրյու Տորնտոն 

44-ամյա բրիտանացի Էնդրյու Տորնտոն 2007թ.-ին մահացել է այն բանից հետո, երբ 7 ժամվա ընթացքում խմել է 10 լիտր ջուր: Տղամարդը տարիներով տառապում էր գինգիվիտով (ատամների արմտները ծածկող մկանային հյուսվածքների բորբոքում), սակայն չէր ցանկանում դիմել բժիշկների օգնությանը: Ցավը մեղմացնելու համար նա խմեց սառը ջուր, ինչը հանգեցրեց ողբերգական հետևանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել