Լուսանկարը շատ հզոր արտահայտչական միջոց է: Այն ընդունակ է ցույց տալ իրականությունը և հաղորդել այնպիսի զգացողություններ, որոնք անհնար է բառերով արտահայտել: Լուսանկարը կարող է դառնալ մեր ամենասուր վախերի արտացոլանքը կամ, հակառակը, դիտողին հավատ ներշնչել մարդու նկատմամբ: Իրականում, այն կարող է փոխել աշխարհը:
1942թ.-ից Պուլիտցերյան մրցանակը ամեն տարի շնորհվում է առավել աչքի ընկնող լուսանկարների և ռեպորտաժային նկարահանումների շարքի համար: Որպես կանոն, մրցանակը շնորհվում է ֆոտոլրագրողներին, իսկ դափնեկիր-աշխատանքներից մրցանակ կարող են ստանալ պատմության ամենալեգենդար և խորհրդանշանային ֆոտոլուսանկարները:
Օգոստոսի 19-ին կայացած Լուսանկարների օրվա առթիվ մենք հավաքել ենք ամենահայտնի աշխատանքների առավել մեծ հավաքածուն:
1. Ճապոնացի զինվորների դիակները Խաղաղ օվկիանոսի հարավում` Թարավա ատոլի վրա` ցիրուցան եղած պայթած նավակի շուրջ` 1943թ.-ի նոյեմբերի 11-ին: Արյունոտ պայքարը բռնկվել էր ճապոնական զորքերի կողմից օկուպացված ատոլլի տարածք ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներխուժումից հետո: 1944թ.-ին Ֆրանկ Ֆիլանի կողմից արված լուսանկարն արժանացել է Պուլիտցերովյան մրցանակի:
2. Խորհրդանշական այս լուսանկարում, որը 1945թ.-ին հեղինակ Ջո Ռոզենթալին արժանացրեց մրցանակի, պատկերված են ամերիկյան 28-րդ գնդի 5-րդ դիվիզիայի ծովային նավաստիները` Սուրիբաշի լեռան գագաթին ամերիկյան դրոշը պարզած: Իվոձիմա կղզի, 1945թ.-ի փետրվարի 23: Ռազմավարական առումով Ճապոնիայից ընդամենը 1000 կմ հեռավորության վրա գտնվելով ` խաղաղօվկիանոսյան այս կղզին դարձել է այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի և արյունալի մարտերից մեկը Ճապոնիայի դեմ` ԱՄՆ-ի զորքերի մասնակցությամբ:
3. Մաքս Դեսֆորի կողմից արված լուսանկարում (մրցանակ` 1951թ.-ին) Հյուսիսային Կորեայի Փհենյան քաղաքի բնակիչները և երկրի այլ տարածքներից փախստականները զգուշորեն տեղաշարժվում են քաղաքային կամրջի քանդված կառույցի վրայով` փորձելով անցնել Թեդոնգան գետի հարավային ափ և փրկվել չինական բանակի առաջատար գծի զինվորների հարձակումից:
4. Հորսթ Ֆաասի լուսանկարը պատկերում է մի տղամարդու, որի ձեռքերին մահացած որդու մարմինն է: Նա դիմում է զրահապատ մեքենայի վրա նստած հարավ-կորեական բանակի ռենջերներին (1964թ.-ի մարտի 19): Երեխան սպանվել էր կառավարական զորքերի կողմից, որոնք Կամբոջայի սահմանի մոտ գտնվող գյուղում հետապնդում էին ապստամբներին: Աշխատանքը 1965թ.-ին Ֆաասին Պուլիտցերովյան մրցանակի արժանացրեց:
5. 1967թ.-ին մրցանակի արժանացած այս լուսանկարում քաղաքացիական իրավունքների պայքարի ակտիվիստ Ջեյմս Մերեդիթը ցավից խեղաթյուրված փորձում է սողալով կտրել-անցնել 51-րդ ավտոմայրուղին այն բանից հետո, երբ 1966թ.-ի ամռանը Միսսիսիպի նահանգի Հերնանդո քաղաքում հրազենային վնասվածք էր ստացել: Մերեդիթը գլխավորում էր «Վախի դեմ քայլարշավ» շարժումը, որի նպատակը աֆրիկաամերիկացիներին քվեարկությանը մասնակցելու կոչն էր: Քայլարշավի ժամանակ նա վիրավորվել էր, սակայն վերքը վիրակապելուց հետո շարունակել էր թափորի հետ մինչև վերջ գնալ` Մեմֆիսից մինչև Ջեքսոն, Միսսիսիպի նահանգ : Լուսանկարի հեղինակը Ջեք Թորնելն է:
6. 1969թ.-ին Պուլիտցերովյան մրցանակի դափնեկիր` լեգենդար ֆոտոլրագրող Էդդի Ադամսի լուսանկարը: Լուսանկարում տեսնում ենք ազգային ոստիկանության հրամանատար գեներալ Նհուեն Նհոկ Լոանին այն պահին, երբ նա Սայհոնի փողոցում կրակում է ատրճանակից և սպանում կասկածյալին` սպա Նհուեն Վան Լեմին (հայտնի Բեյ Լոպ կեղծանվամբ)` 1968թ.-ին վիետկոնգների Հարավային Վիետնամ արյունալի ներխուժումից առաջ, որը ստացել է «Tet Offensive» («ամանորյա հարձակում») անվանումը:
7. 1976թ.-ին Նիլ Ուլևիչի կողմից արված լուսանկարում պատկերված է թայական ոստիկանական կազմակերպության ակտիվիստը` Բանգկոկի համալսարանի մոտ կախված ուսանողի անկենդան մարմինը ծաղրելիս: Ոստիկանները գրոհեցին համալսարանի շենքն այն բանից հետո, երբ ուսանողները հանդես եկան երկրի նախկին զինվորական հրամանատարի արտաքսման պահանջով և ի նշան բողոքի` բարիկադավորվեցին համալսարանական կորպուսում: Աշխատանքը 1977թ.-ին մրցանակի արժանացավ:
8. Հարավ-վիետնամցի զինվորականները գնում են վախեցած երեխաների հետևից, որոնց շարքում իննամյա աղջնակ Քիմ Փհուկն է (կենտրոնում): Երեխաները փախչում են հարավ-վիետնամական ինքնաթիռի կողմից բացած հրաձգությունից` սեփական զորքերին և քաղաքացիական բնակչությանն ուղղված: Փախչելու ժամանակ սարսափած աղջիկը ամբողջությամբ պատառոտել է իր վրայի այրվող հագուստը: Լուսանկարն արվել է բնիկ վիետնամցի Նիկ Ութի կողմից և 1973թ.-ին արժանացել մրցանակի:
9. Ֆոտոօպերատոր Ռոն Էդմոնդսը այս լուսանկարն արել է Վաշինգթոնում` 1981թ.-ին: Առաջին պլանում գաղտնի ծառայության գործակալ Թիմոթի Ջեյ Մաքքարտին է, կենտրոնում` Թիմոթի Կ. Դելեանտին, իսկ հետին պլանում նախագահի մամուլի քարտուղար Ջեյմս Բրեյդին` պառկած վաշինգթոնյան հյուրանոցի հարևանությամբ գտնվող փողոցում, Ջոն Հինքլի կրտսերի կրակոցներից վիրավորված: Վերջինս ատրճանակն ուղղել էր հանդիսատեսների խմբի միջով և վեց կրակոց արձակել նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա: Բրեյդին, ով այդ հարձակման արդյունքում հաշմանդամ էր մնացել, հետագայում դարձավ ԱՄՆ-ում զենքի շրջանառության նկատմամբ հսկողության վառ կողմնակիցներից մեկը: Լուսանկարի հեղինակը մահացել է այս ամսվա սկզբին` 73 տարեկան հասակում:
10. 1994թ.-ին Ժան Մարկ Բույի կողմից արված այս լուսանկարում պատկերված է սովից տառապող մի կին Ռուանդայի Ռուհանգո քաղաքի ժամանակավոր հոսպիտալում, որտեղ ապաստան գտան հազարավոր քաղաքացիական դեմքեր` կառավարական զորքերի և ռուանդական ապստամբների զինվորական բախումներից ազատվելով: Ըստ բժիշկների տեղեկատվության` Ռուանդայում ռազմական գործողությունների ժամանակ չունենալով բժշկական ծառայությունից օգտվելու որևիցե հնարավորություն` ամեն տարի հիվանդություններից և սովից մահանում էր 20-25 մարդ: Սա մի ամբողջ շարք կազմող այն բազմաթիվ լուսանկարներից մեկն է, որոնք գեղարվեստական լուսանկար մրցանակի արժանացրին Ասսոշիեյթեդ Պրեսսին:
11. Սա երրորդն է այն յոթ լուսանկարներից, որոնք ընդգրկված են այնպիսի մի ֆոտոշարքում, որի համար հեղինակ Ալան Դիասին 2001թ.-ին մրցանակ է շնորհվել: Լուսանկարի վրա ֆիքսված է այն պահը, երբ ոստիկանությունը 2000թ.-ին Մայամիում Էլիան Գոնզալեսի զգեստապահարանի ստուգման ժամանակ հայտնաբերում է տղային: Խուզարկումը կազմակերպված էր կառավարական չինովնիկների կողմից ` նրա պապի` Լոզարո Գոնզալեսի տանը տղային հայտնաբերելու նպատակով: Տղան` վեցամյա Էլիանը, դրանից առաջ գաղտնի կերպով Կուբայից ուղարկվել էր ԱՄՆ, որտեղ նրա հարազատները, կուբացի հոր կամքին հակառակ, տղային ապաստան տրամադրելու հայց էին ներկայացրել: Այս միջադեպը որդեգրման և ներգաղթի իրավունքների հարցերով լուրջ տարաձայնությունների պատճառ դարձավ Կումբայի և ԱՄՆ-ի միջև:
12. Իրաքցի տղամարդը 2004թ.-ին Իրաքում` Բաղդադի հյուսիսում, տոնում է հաղթանակը ամերիկյան բանակի այրվող «Համմեր» զրահամեքենայի վրա: Մուհամմեդ Մուհեյսենի կողմից արված այս լուսանկարն ընդգրկվել է 11 տարբեր հեղինակների 20 աշխատանքների շարքում, որոնք 2005թ.-ին արժանացել են Պուլիտցերովյան մրցանակի:

13. 2004թ.-ին արված լուսանկարների շարքից վերցված Ջոն Մուրի այս լուսանկարում բանտարկյալը, ում պահում են բաց վանդակում, զրուցում է զինվորական ոստիկանության ծառայողի հետ: Աբու-Գրեյբի բանտ, Բաղդադի շրջակայք:
14. Հրեական մենավոր այս բնակավայրը 2006թ.-ին պաղեստինյան Ռամալլա քաղաքի արևելքում` Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ամոնի բնակչության տարհանման բախման ժամանակ դիմակայում է Իսրայելի անվտանգության ծառայության զինծառայողներին: Այս լուսանկարի համար Օդեդ Բալիլիթին 2007թ.-ին մրցանակ է ստացել:
15. «Ռեյթերզ» գործակալության ֆոտոլրագրող Ադրիս Լատիֆը 2008թ.-ին արժանացավ մրցանակի այս լուսանկարի համար, որի վրա պատկերված է ճապոնացի վիդեոօպերատոր Քենժի Նագային, ով վիրավորվել է Մյանմայի (Բիրմա) ցուցադրության կառույցների կառավարական ուժերի տեղահանման ժամանակ: Օպերատորը, չնայած ոստիկանի կրակոցից վիրավորվելուն, փորձում է շարունակել նկարահանումը: Որոշ ժամանակ անց նա ստացված վերքերից հիվանդանոցում մահանում է:
16. Սիրիայի հյուսիսում` Իդլիբե քաղաքում, սիրիական բանակի դիպուկահարի կողմից սպանված հոր` Աբդուլազիզա Ահմեդ Քրերի հուղարկավորության ժամանակ լաց լինող տղան: Ռոդրիգո Աբդոմի կողմից արված Սիրիական կոնֆլիկտի մասին ռեպորտաժների շարքից այս լուսանկարը 2012թ.-ին արժանացել է Պուլիտցերովյան մրցանակի:
















