55236-419x225Araratnews.am-ը գրում է․

Ռուսաստանում այլ երկրների քաղաքացիություն ստանալու կարգի հետ կապված փոփոխությունների պարագայում երկքաղաքացիությունից հրաժարվելու անհրաժեշտություն չկա,- այս մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը:

«Ռուսաստանում քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ են կատարվել, ըստ որի՝ եթե Ռուսաստանի քաղաքացին ստանում է այլ երկրի քաղաքացիություն, պետք է համապատասխան կարգով այդ մասին տեղեկացնի ֆեդերալ միգրացիոն ծառայությանը: Սա շփոթություն էր առաջացրել մեր հայրենակիցների մոտ և բազմաթիվ են եղել դեպքերը, երբ նրանք գնացել են Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու»,- ասաց Բիչախչյանը:

Նա կոչ արեց ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերին՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում, այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել միգրացիոն ծառայությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել