Քուրդ-թուրքական բախումներում ներգրավվել են նաև ադրբեջանցիները, կա 15-ից ավելի վիրավորArmnewsTV.am-ը գրում է․

Թուրք-սիրիական սահմանագծին միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարձակումների միջոցով հաջողվել է իսլամիստներին հետ մղել դեպի Քոբանի բնակավայրի արվարձանները: Օդային հարձակումներին մասնակցել է Միացյալ Նահանգների ու Նիդեռլանդների օդուժը: Պաշտոնական Վաշինգտոնը հայտնել է, որ միայն օդային հարձակումները չեն փրկի Կոբանին: ԱՄՆ ակնկալում է կոալիցիոն ուժերի օժանդակությունը, սակայն մերժում է միջազգային ուժերի կողմից պաշտպանվող բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի առաջարկը:

Այս պարագայում Թուրքիայի անգործությունը քննադատում են ոչ միայն դրսում, այլև երկրի ներսում: Թուրքիայի տարբեր քաղաքներում քրդական համայնքի ներկայացուցիչների կազմակերված բողոքի գործողությունների ժամանակ զոհվել է 21 մարդ: Իրավապահների հետ բախումների ընթացքում վիրավորվել է 145 ցուցարար, ձերբակալվել` մոտ 370-ը: Իսկ Իգդիրում քրդերի ու թուրք իրավապահների միջև բախումներում ներքաշվել են նաև ադրբեջանցիները: Քուրդ ցուցարարների նետած քարերը դիպել են ադրբեջանական գրասենյակներին և ծեծկռտուքի պատճառ դարձել: Ավելի քան 15 մարդ վիրավորվել է: Քուրդ ցուցարարները բողոքում են  «Իսլամական պետություն»  խմբավորման գրոհայինների դեմ պայքարում Թուրքիայի անգործության դեմ ու պահանջում ռազմական գործողություններ իրականացնել նրանց առաջխաղացումը կանխելու համար: Պաշտոնական Վաշինգտոնը հայտնել է, որ Թուրքիան երկմտում է Կոբանին պաշտպանելու համար ռազմական գործողություններ իրականացնելու հարցում: Անկարան հայտարարել է, որ կմիանա պայքարին, եթե Վաշինգտոնը համաձայնի ուժ կիրառել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և սունի ջիհադիստների դեմ: Անկարան իր անգործությունը պաշտպանում է պատերազմի գոտուց հեռացած հազարավոր քուրդ փախստականներին ապաստան տալով:

Տեսանյութը ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել