Մակեդոնիայում բնակվող դիզայներ Դրագան Տրենչևսկին ստեղծել է «Electrolux Mobile Kitchen»-ի (թարգմանաբար՝ Էլեկտրոլյուքս շարժական խոհանոց) նախագիծը։ Այս սարքն արտաքուստ շատ նման է նոութբուքի։ Այս սարքավորման մեջ համակցված են խոհանոցում օգտագործվող առաջին անհրաժեշտության բոլոր առարկաները՝ 4-աչքանի գազօջախ, կտրատելու շարժական տախտակ, քերիչ և այլն։ Այս սարքը ոչ միայն արտաքուստ, այլև ֆունկցիոնալ առումով է նոութբուք հիշեցնում։ Այս սարքը հնարավորություն է տալիս մուտք գործել ինտերնետ ու զանգեր կատարել։ Այն հագեցած է նաև տեսախցիկով։  

«Electrolux Mobile Kitchen»-ը դեռևս սոսկ մտահղացում է, որը մինչ այժմ չի ստացվում կյանքի կոչել որոշ խոչընդոտների պատճառով։ Հիմնականում խոչընդոտ է հանդիսանում սարքը կերակրի մնացորդներից մաքրելու և դրա գերտաքացումը կանխարգելելու օպտիմալ եղանակների բացակայությունը։ Այնուամենայնիվ, ինքնին նախագիծն արդեն իսկ հուսադրող է, քանի որ մասնագետներն աշխատում են նոր լուծումներ գտնել Դրագան Տրենչևսկու մտահղացումը կյանքի կոչելու համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել