Replik.am-ը գրում է․
«Էրեբունու-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու, ինչպես նաև տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է.
Հոկտեմբերի 11-ին
Ժամը 900 – 2300
Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների – Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց թանգարան ընկած հատվածում
Հոկտեմբերի 12-ին
Ժամը 1100 – 1800
Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում
Ժամը 1200 – 1500
Արգիշտիի փողոցում
Ժամը 1330 – 1500
Գր.Լուսավորչի փողոցում
Ժամը 1400 – 2200
Մաշտոցի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում
Ժամը 1400 – 2000
Շահումյան հրապարակում
Ժամը 1400 – 2300
Հանրապետության հրապարակում



