Այս հոդվածում ներկայացված են «Facebook»-ի 6 առանձնահատկությունները, որոնց մասին իմանալով՝ «Facebook»-ից օգտվելն ավելի հեշտ ու ավելի հաճելի կլինի։

1. Պրոֆիլի նկարը դարձնել «Emoji» սմայլիկ, որը կարելի է օգտագործել չատի մեջ։

Դրա համար պարզապես երկու անգամ խորանարդաձև քառակուսիների մեջ վերցրեք Ձեր օգտանունը, ինչից հետո նաև տեղադրեք այն չատում հաղորդագրության տեսքով։
2. Կիսվել Ձեր կարգավիճակներով Ձեր բոլոր ընկերների հետ, բացի մեկից կամ մի քանիսից։


Այս ֆունկցիայից օգտվելու համար ինչ-որ գրառում անելուց կամ նկար տեղադրելուց հետո սեղմե՛ք «Ավելի շատ տարբերակներ»։ «Չկիսվել հետևյալների հետ» դաշտում մուտքագրե՛ք այն անձանց անունները, ում հետ չեք ցանկանում կիսվել Ձեր թարմացումներով։
3. Ընդամենը մի քանի րոպեներում մաքրել լրահոսը

Պարզապես սեղմե՛ք այստեղ։ Ձեր առջև հերթական անգամ կհայտնվի Ձեր վիրտուալ ընկերների ցուցակը, որոնց հետ Դուք վերջերս այնքան էլ ակտիվորեն չեք շփվել կամ առհասարակ չեք շփվել։ Այդ ցուցակից ընտրե՛ք այն մարդկանց, ում թարմացումները Դուք այլևս չեք ցանկանում ստանալ, ու Դուք նրանց այլևս չեք տեսնի Ձեր լրահոսում։
4. Թաքցնել որոշ ընկերներից, որ օնլայն եք
«Facebook»-ում հնարավոր է թաքցնել Ձեր առցանց կարգավիճակը։ Դուք կարող եք նաև ընտրել, թե ում համար եք ուզում օնլայն լինել, ում համար՝ օֆլայն։
5. Գրեք «randosat [այն ընկերության անվանումը, որում Դուք աշխատում եք]», որպեսզի տեսնեք այն գործընկերների ցանկը, որոնց հետ Դուք դեռևս չեք ընկերացել «Facebook»-ում։

6. Ստեղծել պահեստային պատճեն և ներբեռնել ինչպես Ձեր լուսանկարները, այնպես էլ այն լուսանկարները, որոնցում Դուք նշված եք։

Դրա համար ներբեռնեք այս հավելվածը։




