Esem.am-ը գրում է․

ESem.am-ն առաջինն է իր ընթերցողներին պատմել, որ երգիչ Դավիթ Թուջարյանն ու կինը՝ Սվետլանան, բալիկի են սպասումՕրերս մեզ հայտնի է դարձել, որ  երգիչը հայր է դարձել:

Զույգի առաջնեկը ծնվել է հոկտեմբերի 3-ին: Նրանք աղջիկ են ունեցել, ում Գայանե անունն են տվել՝ ինչպես նախապես որոշել էին: Փոքրիկը լույս աշխարհ է եկել 2կգ 950 գրամ քաշով և 50սմ հասակով:

«Երբ տեսա աղջկաս, առաջին անգամ զգացի, թե ինչ է նշանակում ամուր ընտանիք: Այդ պահին նայել եմ երկինք ու փառք եմ տվել Հիսուս Քրիստոսին»,- ESem.am-ին ասաց Դավիթը:

Ըստ երգչի՝ փոքրիկ Գայանեն և´ հայրիկին, և´ մայրիկին է նման, իսկ Սվետլանան իրեն լավ է զգում և լի է մայրական բուռն զգացողություններով:

Դավթի փոխանցմամբ՝ գործի բերումով մեկնել են Մոսկվա, և փոքրիկը հենց այնտեղ է ծնվել: Նրա խոսքով՝ մեկ ամսից փոքրիկի հետ կվերադառնան Հայաստան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել