
1 Երջանիկ հարաբերություններն աշխատանք են պահանջում։
Հարաբերությունները հենց այնպես չեն ծնվում, շարունակվում ու պահպանվում։ Դրանք գոյատևում են ու բարգավաճում, երբ զույգերը ռիսկի են դիմում կիսվելու այն ամենով, ինչ տեղի է ունենում իրենց մտքում ու սրտում։ Բաց հաղորդակցությունն ու անկեղծությունն է բանալին։
2 Շատ ժամանակ դու ստանում ես այն, ինչ տալիս ես։ Եթե սեր ես ցանկանում, սեր տուր։ Ընկերություն ես ակնկալում՝ ընկերական եղիր։ Եթե ցանկանում ես հասկացված լինել, ավելի հասկացող եղիր։ Սա հասարակ սովորություն է, որն իրականում աշխատում է։
3 Դու չպետք է պայքարես՝ ինչ-որ մեկի կյանքում քո տեղն ունենալու համար։ Երբեք մի ստիպիր ինչ-որ մեկին իրենց կյանքում քեզ համար տեղ հատկացնել, որովհետև եթե նրանք քո արժեքը հասկանան, նրանք դա կանեն։
4 Կյանքում, ոչ ոքի հենց այնպես չես հանդիպում։ Որոշ մարդիկ կփորձեն քեզ, մյուսները կօգտագործեն, մյուսներն էլ կսովորեցնեն, և, որ ամենակարևորն է, կլինեն ոմանք, որ քո լավագույն եսը կարթնացնեն քո մեջ։ Սովորիր տեսնել ու տարբերել դրանք ու համապատասխանաբար առաջ շարժվել։
5 Մենք բոլորս էլ փոխվում ենք և դա նորմալ է։ Մեր կարիքները փոխվում են ժամանակի ընթացքում։ Երբ ինչ-որ մեկն ասում է, թե մենք փոխվել ենք, միշտ չէ, որ դա վատ է։ Երբեմն դա նշանակում է, որ դու դադարել ես ապրել այնպես, ինչպես նրանք են ուզում։ Ներեղություն մի՛ խնդրիր դրա համար։ Փոխարենը բաց ու անկեղծ եղիր, բացատրիր, թե ինչպես ես զգում ու շարունակիր անել այն, ինչ սրտիդ խորքում գիտես՝ ճիշտն է։
6 Քո երջանկությունն ամբողջությամբ քո ձեռքերում է։ Եթե քո հարաբերություններն ինքդ քեզ հետ չեն աշխատում, մի՛ սպասիր, որ դրանք այլ կերպ կլինեն մյուսների հետ։ Ոչ ոք չի կարող քեզ երջանկացնել։ Դա մի բան է, որը դու ինքդ պետք է անես։ Եվ դու պետք է նախ քո սեփական երջանկությունը ստեղծես, մինչև մեկ ուրիշի հետ այն կիսելը։ Եթե դու զգում ես, որ զույգդ է մեղավոր, մի պահ ինքդ քո ներսը նայիր ու տես, թե ինչն է պակասում։ Քո զույգը երբեք չի կարող լրացնել քեզ, որովհետև դու արդեն իսկ ամբողջական ես։ Ամբողջական լինել ցանկանալու ձգտումը գալիս է նրանից, որ դու ինքդ քեզ կիսատ ու անկատար ես զգում։
7 Ուրիշներին ներելն օգնում է ՔԵԶ։ Ներել չի նշանակում ասել «Այն, ինչ արեցիր իմ հանդեպ նորմալ էր», այլ նշանակում է ասել. «Ես չեմ պատրասվում թույլ տալ, որ այն, ինչ արեցիր իմ հանդեպ կործանի իմ երջանկությունը»։ Ներելն է պատասխանը։ Դա չի նշանակում, թե դու ջնջում ես անցյալն ու մոռանում այն, ինչ տեղի է ունեցել, այլ նշանակում է՝ թողնել ցավն ու դրանից սովորելով, առաջ շարժվել։
8 Դու չես կարող փոխել մարդկանց, միայն նրանք կարող են փոխել իրենք իրենց։ Մյուսներին փոխելու փոխարեն, աջակցություն ու օրինակ ցույց տուր նրանց։ Եթե ինչ-որ մեկը որոշակի վարք է ցուցաբերում, որ հույս ունես, որ ժամանակի ընթացքում կփոխվի, ամենայն հավանականությամբ, իզուր սպասումներ ունես։ Եթե դու իսկապես ուզում ես, որ նրանք ինչ-որ բան փոխեն, անկեղծ եղիր ու բոլոր խաղաքարտերը սեղանին դիր այնպես, որ նա իմանա քո կարծիքի մասին։
9 Վեճերը ժամանակի վատնում է։ Որքան ավելի քիչ ժամանակ ծախսես՝ վիճելով այն մարդկանց հետ, ովքեր ցավեցրել են քեզ, այնքան ավելի շատ ժամանակ կունենաս սիրելու այն մարդկանց, ովքեր սիրում են քեզ։ Իսկ երբ վիճում ես մեկի հետ, ում սիրում ես, թույլ մի տուր, որ զայրույթդ քեզ կառավարի։ Ինքդ քեզ ժամանակ տուր հանգստանալու համար ու այնուհետև հանգիստ քննարկիր իրավիճակը։
10 Բարության փոքրիկ քայլերը կարևոր են։ Ցույց տուր, որ գնահատում ես քեզ համար կարևոր հարաբերությունները, երբ հնարավորություն ունես։ Ամեն օր դու հնարավորություն ունես հարաբերություններդ ավելի գեղեցիկ ու խորը դարձնել փոքրիկ ժեստերով, որոնք ցույց կտան, որ գնահատում ես ու սիրում։ Հիշիր, որ մեկ մարդուն ժպտալ ստիպելը կարող է փոխել աշխարհը։ Միգուցե, ոչ ամբողջ աշխարհը, սակայն այդ մարդու աշխարհը։ Քո բարությունն ու երախտագիտությունը կարևոր են ու մեծ ազդեցություն ունեն։



