Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ.

Նատալի Դորմեր, 32 տարեկան

Նատալին ծնվել է Ռեդինգ փոքրիկ քաղաքում։ Նա խուսափում է իր կենսաբանական հոր մասին մասին, իսկ դաստիարակություն նա ստացել է իր մոր ու խորթ հոր կողմից։ Նատալիի դեբյոյտը տեղի է ունեցել 2005 թվականին՝ «Կազանովա» ֆիլմում, որտեղ նա խաղում էր Հիթ Լեդջերի ու Ջերեմի Այրոնսի հետ։

«Գահերի խաղում» բրիտանուհուն բաժին է ընկել բավականին բարդ դեր։ Նա մարմնավորում է խորամանկ ու հավակնոտ Մարջերիին, ով հմտորեն մանիպուլացնում է տղամարդկան՝ իր ուզածին հասնելու համար։ Նա նաև հայտնվել է մի քանի սիրային տեսարաններում՝ տարբեր հերոսների հետ։

Նատալի Էմմանուել, 25 տարեկան

Էկզոտիկ գեղեցկուհի Նատալի Էմանուելը ծնվել է բրիտանական Սաութենդ-օն-Սի քաղաքում։ Դերասանուհին ունի կարիբյան, դոմինիկյան, իսպանական և անգլիական արմատնել։ Մինչ «Գահերի խաղը» սերիալը, նա նկարահանվել է մի շարք տարբեր նախագծերում ու բեմականացումներում, իսկ «Գահերի խաղում» նա խաղում է Դեյեներիսի հավատարիմ աղախին Միսանդեայի դերը։

Չնայած սերիալում առկա բազմաթիվ սեքսուալ տեսարաններին, Նատալին միայն 4-րդ եթերաշրջանում մերկացավ՝ գետում լողանալու հուզիչ տեսարանում, որտեղ նրա մերկությունը ուսումնասիրում է կրտված Մոխրագույն Որդը, ով սիրահարված է միսսանդեային, չնայած իր տրավմային։

Կերիս վան Հաուտեն, 38 տարեկան

Կերիսը ծնվել է հոլանդական ընտանիքում, որտեղ բոլորը աշխատում էին հեռուստատեսությունում. Կերիսի մայրը հաղորդավար էր, իսկ հայրը՝ հեռուստասցենարիստ։ Ինքը՝ Կերիսը, որոշեց դերասան դառնալ արդեն 5 տարեկանում, երբ նրա հայրը տարավ նրան Նապոլեոն Բոնապարտի մասին ֆիլմի պրեմիերայի։ Նխատակասլաց այս աղջիկը այդպես էլ արեց։

Չնայած նրան, որ Կերիսը բավականին հաջողակ էր Նիդերլանդական կինոինդուստրիայում, նա չէր ձգտում հայտնվել հոլիվուդում, սակայն ի վերջո նկարահանվեց ««Վալկիրիա» գործողությունը» ֆիլմում, որտեղ նա խաղաց Թոմ Կրուզի հետ։ Դրանից հետո դերերի առաջարկները պարզապես հեղեղեցին նիդերլանդցի դերասանուհուն։ Զարմանալի չի. որ հենց Կերիսին վստահեցին վհուկ Մելիսանդրայի դերը՝ «Գահերի խաղը» սերիալում, որի ճերմակ մաշկի ու կարմիր մազերի համադրությունը դեռ երկար կմնան հանդիսատեսի հիշողության մեջ։ Բացի դրանից Կերիսը չի ամաչում մերկ տեսարաններում նկարահանվելուց։

Ունա Չապլին, 28 տարեկան

Ունա Չապլինը ծնվել է Մադրիդում՝ հանրահայտ Չարլի Չապլինի դստեր՝ Ջերալդա Չապլինի ու կինոմատոգրաֆիստ Պատրիսիո Կաստիլիայի ընտանիքում։ Ունան մեծացել է Իսպանիայում և Շվեյցարիայում, սովորել է Շոտլանդիայում ու Լոնդոնում։ Ունան «Սաույցի ու հրի երկը» ցիկլի իսկական երկրպագու էմ, որը հանդիսանում է «Գահերի խաղի» բուն սյուժեն։ Հատուկ Ունայի համար անգամ որոշեցին գնալ բնօրինակի ձևափոխման ու նա խաղաց Ռոբ Ստրակի կնոջ՝ Տալիսա Մեյգիրի դերը, ով գրքում չկար էլ։

Բացի նրանից, որ Ունայի պերսոնաժը իր վրա է սիրահարվեցնում Ռո Ստարկին, նրա կերպարն ու Ռոբ Ստարկը ունեն սերիալի ամենակրքոտ տեսարաններից մեկը։ Դժբախատաբար սակայն, Ունային մենք էլ չենք տեսնի սերիալում, քանի որ նրա հերոսուհին սպանվում է սերիալում՝ ամուսնու և շատ այլ հերոսների հետ՝ «Կարմիր հարսանիքի» ժամանակ։

Ինդիրա Վարմա, 41 տարեկան

Իդիրա Վարման բրիտանական դերասանուհի է, որը սակայն հռչակ է ձեռք բերել «Կամա Սուտրա. Սիրո պատմություն» ֆիլմում ունեցած իր դերի։ Ունենալով իտալո-հնդկական արմատներ, Ինդիրան ունի ինքնատիպ, վառ ու անսովոր արտաքին՝ բրիտանական կինեմատոգրաֆի համար։

«Գահերի խաղում» Ինդիրան խաղում է Օբերին Մարտելի սիրուհու դերը։ Ինչպես նկատում է Սանսա Ստարկը, Էլարիա Սենդը գեղեցկուհի չէ, բայց ինչ որ բան ձգում է դեպի նրան։ Սեքսուալության առումով, Էլարիան ևս մեկ առանձնահատկություն ունի սերիալում. ինչպես և իր սիրեցյալ Օբերինը, նա առանձնապես չի էլ թաքցնում իր սեքսուալ օրիենտացիան ու 4րդ եթերաշրջանի դրվագներից մեկում, բծախնդրորեն ընտրում է զուգընկերուհու՝ հասարակաց տանը։

Ռոքսանա ՄակԿի, 34 տարեկան

Ռոքսանան ծնվել է կանադայում, բայց 5 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Ռոքսանան ստացել է քաղաքագետի կրթություն, բայց նա միշտ երազում էր դերասանուհի դառնալու մասին։ Մի շարք բրիտանական սերիալներում նկարահանվելուց հետո, նա ստացավ մրցանակ՝ British Soap Awards-ի «Ամենասեքսուալ դերասանուհի» անվանակարգում, որից հետո «Գահերի խաղը» սերիալները պարզապես չէին կարող չնկատել նրան ու առաջարկեցին խաղալ Դեյեներիս Տարգարիենի աղախին Դորեայի դերը։

Ըստ սյուժետի, Դորեային քրոջը նվիրել էր Վիզերիս Տարգարիենը, որպեսզի նա վերջինիս սովորեցնի սիրո արվեստը՝ ամուսնուն բավարարելու համար։ Սակայն Դորեան ոչ միայն հաջողում է դրանում, այլև դառնում է կխալիսիի ընկերուհին, բայց դավաճանում է նրան 2-րդ եթերաշրջանում ու հայտնվում անազատության մեջ և դուրս գալիս սերիալից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել