Araratnews.am-ը գրում է․
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփել է վերջին 9 ամիսներին կատարված աշխատանքները:
«Նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է հին նմուշի անձնագրերի տպագրությունը: Անցած տարվա 344 հազարի փոխարեն այս տարի տպվել է 100 հազար նմուշ: Վերջին ամիսներին կենսաչափական տվյալներ պարունակող անձագիր է ստացել 93 հազար մարդ, 362 հազար քաղաքացի ստացել է ՀՀ-ից դուրս գալու վիզա, նախորդ տարի` 400 հազար էր: Հունվարի մեկից առ այսօր մոտ 10 հազար քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կամ քաղաքացիությունը դադարեցնելու համար: Ի դեպ, 9117-ը քաղաքացիություն ստանալու է դիմել: 304 փախստական ստացել է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ»,- իր խոսքում ասաց Միշա Սարդարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ