Air Armenia-ն վստահեցնում է՝ սնանկ չի ճանաչվիArmlur.am-ը գրում է.

Հայտնում ենք, որ «Air Armenia» ավիաընկերությունը սնանկ ճանաչվելու վտանգի առաջ կանգնած չէ, չունի կուտակված պարտքեր և չի կորցրել կազմակերպությանը պատկանող ոչ մի ինքնաթիռ: «Air Armenia» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս վերադարձել են Հոլանդիա և գտնվում են տեխնիկական սպասարկման ու շարժակազմի վերազինման գործընթացում: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում: Ավիաընկերությունը երբևէ Դուբայը ներկայացնող ոչ մի կազմակերպությունից ինքնաթիռ չի գնել, չի վարձակալել և այս ուղղությամբ գործնականում ոչ մի համագործակցություն չի իրականացրել: Տեղեկացնում ենք, որ «Air Armenia» ավիաընկերությունն իրականացնում է գործարքներ, կնքում պայմանագրեր, որի արդյունքում առաջանում են ֆինանսական պարտականություններ, որոնք էլ պայմանագրերով սահմանված ժամկետներում կատարվում են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել