1. Շրջանաձև թաղում

Похороны вприсядку и еще 10 самых удивительных ритуальных церемоний

Պերուի Լիմա քաղաքում գտնվող Սուրբ Ֆրանցիսկի վանքի տակ կա կատակոմբների ցանց կա։ Մինչ այժմ էլ ստույգ պարզ չէ, թե դրանք ի սկզբանե վանականների ինչին են պետք եղել։ Հնարավոր է, որ դրանք եղել են մուտքեր, որոնցով կարելի էր հասնել հարևան մենաստան։ Հայտնի է, որ հետագայում այդ անձավներն օգտագործվել են իբրև գերեզմանոց, որտեղ ոսկորները ամենայն մանրակրկտությամբ շրջանաձև դասավորվել են։

2. Թաղում կտուցի մեջ

Похороны вприсядку и еще 10 самых удивительных ритуальных церемоний

Չինաստանի Ցինհայ նահանգի Չալանգ վանքում հանգուցյալների աճյունով կերակրում էին անգղերին։ Սա հինավուրց ավանդույթ էր։ Այս թռչունները սրբազան են համարվում այդ վայրերում։ Որպեսզի այս հսկայական թռչունները չգերլարեն կտուցները, հատուկ գերեզմանափորը կտրատում էր ննջեցյալների դիակները։  

3. Հինավուրց թաղումներ

Похороны вприсядку и еще 10 самых удивительных ритуальных церемоний

Անգամ ինկերի քաղաքակրթությունն է վերացել երկրի երեսից, էլ ինչ ասես նրանց մասին, ովքեր ապրել են ինկերից առաջ։ Այս երեք հանգուցյալները պատկանել են պարակաս մշակույթին։ Այս մշակույթի ներկայացուցիչները ինկերից դեռ շատ առաջ բնակվել են Հարավային Ամերիկայում։ Այս կմախքները գտնվել են Բոլիվիայում։  

4. Ննջեցյալի թաղում նստած դիքով

Похороны вприсядку и еще 10 самых удивительных ритуальных церемоний

Չաուչիլա գերեզմանոցը գտնվում է Պերուի Նասկա քաղաքում՝ Սիզրանից ոչ հեռու։ Այստեղ կան մի հինավուրց քաղաքակրթության մումիաներ։ Այս քաղաքակրթության ներկայացուցիչները իրենց ննջեցյալներին պպզած էին թաղում։ Այս ծիսակարգը կատարվել է մ.թ.ա. XV- III դդ։   

5. Դիանայի հուղարկավորությունը

Похороны вприсядку и еще 10 самых удивительных ритуальных церемоний

Արքայադուստր Դիանայի մահը ցնցեց ողջ աշխարհին։ Բնականաբար, նրա կորուստը հատկապես ցավոտ էր Մեծ Բրիտանիայի համար, որտեղ նրան պաշտում էին նաև կենդանության օրոք։ Բուքինգեմյան պալատի առջևի հրապարակը սգո արարողության ժամանակ լի էր ծաղիկեփնջերով։ Ծաղկավաճառներն այդ ընթացքում վաստակած գումարով հավանաբար կարող էին իրենց երեխաներին հեղինակավոր ԲՈՒՀ-եր ընդունել։   

6. Բացօթյա թաղում

Похороны вприсядку и еще 10 самых удивительных ритуальных церемоний

Կախովի դագաղները Ֆիլիպինների Սագադա կղզու ավանդական զարդերից են։ Ըստ տեղի բնակիչների՝ դրանք օգնում են ննջեցյալներին Աստծուն ավելի մոտ գտնվել։ Դարեր շարունակ այս վայրերում շարունակ գրանցվում են հեղեղներ, իսկ նախաքրիստոնեական շրջանում սկիզբ առած այս ավանդույթն օգգնում է ննջեցյալներին չոր պահել։

7. iթաղում

Похороны вприсядку и еще 10 самых удивительных ритуальных церемоний

Похороны вприсядку и еще 10 самых удивительных ритуальных церемонийՃապոնացի «գերեզմանագետը» ստեղծում է տապանաքարեր, որոնց վրա QR-ծածակագիր է պատկերված։ Այն հնարավոր է սկսանավորել սմարթֆոնի օգնությամբ։ Այս կերպ ցանկացողները կարող են տեղեկատվություն ստանալ ննջեցյալի մասին կամ դիտել նրա լուսանկարները։

8. Փայտե թաղում

Похороны вприсядку и еще 10 самых удивительных ритуальных церемоний

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու գյուղում  ընդունված է մահացած հարազատներին ու ընկերներին խորհրդանշող արձաններ կերտել փայտից։ Այս արտասովոր արձանները տեղադրում են ժայռերի հատուկ անցքերի մեջ, որոնք ծառայում են իբրև ինքնատիպ գերեզմաններ, թեպետ սա ավելի շատ նման է տիկնիկային թատրոնի դերասանների գործադուլին։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել