Ընդմիշտ Բեթմեն 

1. Ի՞նչն է ամեն ինչ՝ մեկի համար ու ոչինչ՝ մնացած բոլորի համար։
2․ Եթե նայես դեմքիս թվերին, ոչ մի տեղ չես գտնի 13։
3․ Պատռիր այն ու դրանով ճանկռիր դեմքս, այն, ինչ կարմիր էր, արդեն սև է հիմա։
4. Մենք ութն ենք,
Միշտ առաջ ենք գնում և երբեք հետ,
Որ թշնամուց պաշտպանենք արքային մեր։

Հոբիթը 


5. Այս բանը խժռում է ամեն ինչ`
  Թռչուններ, կենդանիներ, ծառեր ու ծաղիկներ:
  Մաշում է երկաթը, խայթում պողպատը
Աղում է պինդ քարերը,
   Սպանում արքաներին, քանդում քաղաքներ,
Ու բարձր լեռները հավասարեցնում գետնին:

6. Կենդանի է, բայց չի շնչում,
  Ու սառն է՝ ինչպես մահը:
   Երբեք ծարավ չէ, բայց միշտ խմում է,
  Զրահավորված է ու անձայն:

7․ Անձայն գոռում է,
  Անթև թռչում
  Ատամ չունի՝ կծում է
 Բերան չունի` փնթփնթում:

Կյանքը գեղեցիկ է

 

8. Որքան ավելի շատ է այն, այնքան ավելի քիչ ես տեսնում։
9. Երբ ասես անունս, էլ ոչինչ չկա... ո՞վ եմ ես։

16 թաղամասներ 


10. Փոթորիկ է մոտենում։ Մեքենայով անցնում ես կանգառի մոտով ու տեսնում լավագույն ընկերոջդ, մի ծեր կնոջ ու երազանքներիդ աղջկան, սակայն մեքենայի մեջ ընդամենը մեկ տեղ կա։ Ի՞նչ կանես։

Պատասխանենրը՝

1. Միտքդ
2․Ժամացույց
3․Լուցկի
4. Շախմատի զինվորները
5․ Ժամանակ
6․ Ձուկ
7․ Քամի
8. Մթություն
9. Լռություն
10. Մեքենայի բանալիները կտա ընկերոջը՝ ծեր կնոջը տուն հասցնելու համար, իսկ ինքը  կգնա երազանքների աղջկա հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել