i_bre_bvb_reus_mkhitaryan1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը հուսով են, որ թիմի հարձակվող Մարկո Ռոյսը, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Իլկայ Գյունդողանը շարք կվերադառնան և կմասնակցեն Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի «Քյոլն»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին է հայտարարել դորտմունդցիների մարզական տնօրեն Միխայել Ցորկը:

«Մեր նպատակն այն է, որ «Քյոլն»-ի դեմ խաղում շարք վերադառնան թիմում կարևորագույն դերակատարություն ունեցող ֆուտբոլիստներ Ռոյսը, Մխիթարյանը, ինչպես նաև Գյունդողանը:

Նշված երեք ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն, սակայն անում են ամենը` որքան հնարավոր է արագ շարք վերադառնալու համար»,- Bild-ը մեջբերում է Ցորկի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել