6Elq.am-ը գրում է.

Սովորաբար միզապարկի հիվանդությամբ (ցիստիտ, անմիզապահություն..) տառապող հիվանդները խուսափում են հեղուկի ընդունումից`միզարձակությունների քանակը պակասեցնելու նպատակով: Իհարկե, տեղյակ չլինելով, որ քիչ քանակության մեզը փոքրացնում է միզապարկի ծավալը, ավելի զգայուն և ընկալունակ է դարձնում այն` միկրոբների և բորբոքումների նկատմամբ: Հետևաբար, ջուր քիչ խմելը կարող է հիվանդի վիճակը ավելի վատթարացնել: Խուսափելու համար ուրոլոգիական հիվանդությունների բարդություններից (միզաքարային հիվանդություն, միզուղիների բորբոքումներ ևայլն) պետք է պահպանել օրվա հեղուկի բալանսը: Այն պետք է կազմի տղամարդկանց համար` 3-3.5 լիտր, իսկ կանանց` 2-2.5լիտր: Երբեմն դժվար է լինում այդպիսի սովորություն ձևավորելը, այդ դեպքում դա պետք է անել աստիճանաբար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել