1. Դու չես կարող փոխել այն, ինչին հակառակվում ես։

2. Մի՛ մտածիր գնի մասին, մտածիր արժեքի մասին։

3․ Երբեմն պետք է քեզ հեռացնես՝ ամեն ինչ ավելի լավ տեսնելու համար։

4. Շատ մարդիկ գնում են իրեր, որոնց կարիքը չունեն՝ այն փողերով, որ չունեն՝ տպավորելու այն մարդկանց, ում չեն ճանաչում։

5․ Եթե մարդիկ ցանկանան կյանքիդ մեջ տեղ ունենալ, նրանք ակնհայտ քայլեր կձեռնարկեն դրա համար։ Կրկնակի անգամ մտածիր, մինչև կյանքիդ մեջ տեղ տալը մեկին, ով ոչ մի փորձ դրա համար չի անում։

6. Մեկ մարդու ժպտալ ստիպելը կարող է փոխել աշխարհը. միգուցե ոչ ամբողջ աշխարհը, սակայն նրանց աշխարհը։

7. Ինչ-որ մեկին տգեղ անվանելը չի գեղեցկացնում քեզ։

8․ Միակ նորմալ մարդիկ նրանք են, ում դու չես ճանաչում։

9․ Կյանքի 10 տոկոսն այն է, ինչ տեղի է ունենում, և 90 տոկոսն այն, թե ինչպես ես արձագանքում այդ ամենին։

10․ Ավելի լավ է մենակ լինել, քան վատ ընկերակցություն ունենալ։

11․ Տարիների ընթացքում մենք սովորում ենք, որ ավելի կարևոր է իրական ընկերներ, և ոչ թե շատ ընկերներ ունենալը։

12. Հրաշքը ոչ թե հարյուր ընկերներ ունենալն է, այլ մի այնպիսի ընկեր ունենալը, ով կողքիդ կկանգնի նույնիսկ, եթե հարյուր հոգի քո դեմ լինի։

13․ Միշտ չէ,  որ հանձնվելը թուլության նշան է, երբեմն դա կարող է նշանակել, որ դու բավականաչափ ուժեղ ես՝ բաց թողնելու ու առաջ շարժվելու համար։

14. Մի՛ ասա, թե ժամանակ չունես։ Քեզ նույնչափ ժամանակ է տրվել, որքան որ Մայր Թերեզային, Միքելանջելոյին, Ալբերտ Էնշտեյնին, Լեոնարդո դա Վինչիին։

15. Եթե իսկապես ցանկանում ես ինչ-որ բան անել, դու ճանապարհ կգտնես դրա համար։ Եթե չես ցանկանում, ապա միշտ արդարացումներ կգտնես։

16․ Մի՛ ընտրիր մեկին, ով գեղեցիկ է աշխարհի համար, այլ ընտրիր մեկին, ով գեղեցկացնում է քո աշխարհը։

17․ Սիրահարվելն ընտրություն չէ, սիրահարված մնալն ընտրություն է։

18. Իրական սերը չի նշանակում անբաժան լինել, այլ միմյանց հավատարիմ լինել նույնիսկ այն ժամանակ, երբ բաժանված եք։

19. Մինչ դու զբաղված ես կատարյալ մարդու փնտրտուքներով, դու կկորցնես այն անկատար մեկին, ով քեզ կատարելապես կերջանկացներ։

20․ Դու շատ բան կարող ես սովորել քո սխալներից, երբ զբաղված չես դրանք մերժելով։

21. Կյանքում, երբ ոչինչ ռիսկի տակ չես դնում, ռիսկի ես դնում ամեն ինչ։

22. Յուրաքանչյուր բան, որ երբևէ պատահում է կյանքում, պատրաստում է քեզ հաջորդ պահի համար։

23․ Ոչ մի ազնվական բան չկա մեկ ուրիշից առավել լինելու մեջ։ Իրական ազնվությունը առավել լինելն է այն մարդուց, որ կայիր առաջ։

24․ Փորձելը լինել այն մարդն, ով չես՝ քո իրական եսի վատնումն է։

25․ Դու երբեք չես դառնա նա, ով ուզում ես լինել, եթե շարունակես մեղադրել բոլորին նրա համար, ով հիմա կաս։

26․ Մարդիկ ավելի շատ այն են, ինչ թաքցնում են, քան այն, ինչ ցույց են տալիս։

27․ Երբեմն մարդիկ չեն նկատում, թե ինչ են մյուսներն անում իրենց համար, մինչև որ նրանք չեն դադարում դա անել։

28․ Մի՛ լսիր, թե ինչ են ասում մարդիկ՝ տես, թե ինչ են նրանք անում։

29․ Մենակ լինել, չի նշանակում միայանակ լինել, և միայնակ լինել, չի նշանակում մենակ լինել։

30․ Յուրաքանչյուրն էլ կարող է հայտնվել քո կյանքում ու ասել, որ սիրում է քեզ, սակայն միայն հատուկ մեկն է, որ մնում է քո կյանքում ու ցույց է տալիս, թե որքան է սիրում քեզ։

31. Սիրիր ու գնահատիր ծնողներիդ։ Երբեմն մենք այնքան զբաղված ենք մեծանալով, որ մոռանում ենք, որ նրանք նույնպես ծերանում են։

32. Երբ բարձունքում ես, ընկերներդ գիտեն, թե ով ես դու՝ երբ ներքևում ես, դու գիտես, թե ովքեր են ընկերներդ։

33․ Մի փնտրիր մեկին, ով կլուծի խնդիրներդ, փնտրիր մեկին, ով կողքիդ կլինի, երբ դուրս կգաս դրանց դեմ։

34. Անկախ նրանից, թե որքան լավ, կամ վատ է ամեն ինչ քո կյանքում, առավոտյան գոհունակությամբ արթնացիր, որովհետև ինչ-որ մեկն ինչ-որ տեղ այդ պահին պայքարում է իր կյանքի համար։

35․ Բարության ամենափոքրիկ քայլն ավելին արժե, քան մեծագույն մտադրությունները։

36․ Շատ մարդիկ այնքան աղքատ են, որովհետև միակ բանը, որ նրանք ունեն փողն է։

37․ Գնահատիր այն ամենն ինչ ունես, մինչև ժամանակը կստիպի քեզ գնահատել  այն, ինչ մի ժամանակ ունեիր։

38․ Դու չես կարող սկսել կյանքիդ հաջորդ գլուխը, եթե շարունակ ընթերցես վերջինը։

39․ Ամեն ինչ լավ է ավարտվում այն մարդկանց համար, ովքեր կարողանում են լավագույնը քաղել այն ամենից ինչ պատահում է  իրենց հետ։

40․ Եթե ինչ-որ բան քեզ դուր չի գալիս փոխիր դա, եթե չես կարող փոխել, փոխիր դրա մասին կարծիքդ ու վերաբերմունքդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել