Araratnews.am-ը գրում է.
Իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց «ձեռագրին», ոտնահարում են քաղաքացու իրավունքները, որոնցից մեկն էլ ազատ տեղաշարժման իրավունքն է:
Araratnews.am-ի լրագրողը, որն ամեն օր մարզից է աշխատանքի գալիս, այսօր հերթական անգամ գործ գալուց վարորդից տեղեկացավ, որ վաղն առավոտյան հասարակական տրասնպորտ չի աշխատելու:
«Ժողովուրդ, վաղը չենք աշխատում, զգուշացնում եմ նախապես, որ փաստի առաջ չկանգնեք»,- դիմելով ուղևորներին` ասաց վարորդը:
Մեր լրագրողի այն հարցին, թե ինչու, վարորդը պատասխանեց` հանրահավաք է:
Araratnews.am-ի լրագրողը հետաքրքրվելով պարզել է, որ վաղը չեն աշխատելու Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի ու քաղաքների միկրոավտոբուսներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/shtap-vagheh-marzayin-transporteh-chi-ashxatelu-zgushacum-varordneric5/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



