Արտասահմանյան սնդուսափայլ հանդեսները թերթելիս հաճախ ես հանդիպում շոու ասպարեզի այս կամ այն աստղի անձնական ընտանեկան միջոցառումներից լուսանկարների․ Դա նորմալ է,քանի որ այնտեղ երգիչ-երգչուհիները դերասաններն ու պարուհիները պիտի հանրայնացնեն իրենց անձնական կյանքը՝ չմոռացվելու համար՝ անկախ այն բանից,որ հաճախ նրանք ցուցադրաբար ընդհարվում են պապարացիների կամ լրագրողների հետ․ Դե սա էլ շոույի մի մասն է կազմում։ Մերոնք էլ հետ չեն մնում իրենց արտասահմանցի գործընկերներից։ Լավ,թե վատ՝ դա ուրիշ խնդիր է․
Սակայն մեզ մոտ շատ ավելի ակտիվ սկսվել են լուսաբանվել տարբեր տրամաչափերի պաշտոնյաների և օլիգարխների ընտանեկան մեգա միջոցառումները, ավելի դիպուկ՝ մեգանախագծերը․ 100-120000 ամսեկան աշխատվարձով ապրող պաշտոնյայի տղայի հարսանեական արարողությունը անցկացվում է մի ռեստորանային համալիրում, որտեղ մեկ աթոռի վճարը տատանվում է 40-60000 ի սահմաններում․ Եթե քաղաքակիրթ որևէ երկրում նման բան տեղի ունենար՝ ամենաքիչը տվյալ պաշտոնյային կգամեին անարգանքի սյունին․ Իսկ մեզ մոտ դա նորմալ է, ավելին՝ մեզ մոտ այդ նյութի կամ նկարների տակ սոցիալապես ոչ այնքան բարեկեցիկ կյանքով ապրող օգտատերը կարող է միայն հոգոց կամ սմայլիկ ճպցնել՝ չմոռանալով նորապսակներին ՝բարի բախտ ցանկանալ․Դե հո զավակները մեղավոր չեն,որ պապաները կարողանում են օդից շքեղ կյանք ապահովեն նրանց համար․։



