Elq.am-ը գրում է.
Դուք միասին ապրում եք բավականաչափ երկար և վստահում եք իրար, ինչպես սեփական անձին: Բայց հանկարծ նրա պահվածքում անսպասելի փոփոխություններ եք նկատում, և տագնապը պարուրում է ձեզ` «Նրա կյանքում այլ կին է հայտնվել»… Երբեմն պարզվում է, որ դա իսկապես այդպես է, երբեմն էլ իրականությունն ամենևին այլ է լինում: Ինտուիցիան /հայտնատեսությունը/ զորեղ գործիք է, և արժե վստահել դրան, բայց դուք, իմաստուն կին լինելով, պետք է իմանաք տղամարդու անհավատարմությունը վկայող «հավաստի» նշանները, որոնք ուսումնասիրելու դեպքում չեք սխալվի եզրահանգումների մեջ: Նշաններ, որոնք չպետք է անտեսել Նա սկսել է ավելի շատ հետևել իրեն Ձեր տղամարդուն առանձնապես բնորոշ չի եղել իր արտաքինի, հագուստի նկատմամբ ուշադիր վերաբերմունքը: Հինգ տարվա վաղեմության սովորական մարզաշապիկը նրա մշտական «ուղեկիցներն» էին տանը: Եվ հանկարծ նա կտրուկ փոխում է իր վերաբերմունքը արտաքին տեսքին: Սկսում է մոտավորապես այսպիսի հարցեր տալ` «Տեսքս ոնց է», «Կոստյումս շատ հնաոճ չի, չէ», «Ինչ փողկապ ընտրեմ»: Հանկարծ նա գալիս է եզրակացության, որ ժամանակն է զբաղվել մարզանքով, ձգել մկանները և վերադարձնել մարմնի երբեմնի մարզավիճակը: Սովորականից երկար է կանգնում հայելու առջև` ինչ-որ բան մտածելով: Կամ` սկսել է ավելի հաճախ այցելել վարսավիրանոց, վազում է առավոտները կամ սպորտդահլիճ է հաճախում: Իրեն թանկարժեք օծանելիք է գնել, նոր ներքնազգեստ… Եվ այդ կապակցությամբ արված ձեր զարմացական արտահայտություններին ի պատասխան կամ լռում է, կամ էլ ասում` «Բայց չէ որ ինչ-որ մի օր պետք էր սկսել ավելի շատ հետևել ինքս ինձ: Համ էլ` այս ամենը քեզ համար է»: Ի դեպ, կտրուկ փոփոխությունները կարող են կապված լինել ոչ միայն արտաքին տեսքի, այլև առողջության հետ: Տղամարդն անսպասելիորեն սկսում է հետևել` նորմալ է արդոք իր ճնշումը, արյան անալիզ է հանձնում /ապահովության համար/, վիտամիններ է ընդունում տոկունությունը մեծացնելու համար, օգտագործում է շամպուն /կրեմներ/ մազաթափության դեմ: Գաղտնի հեռախոսազրույցներ է ունենում Համենայն դեպս, նմանատիպ խոսակցությունները տղամարդկանց պարագայում միշտ ինչ-որ բան նշանակում են: Նրան սովորականից ավելի քիչ եք տեսնում Շաբաթվա մեջ ուրբաթ օրը նա սկսել է պարտադիր շախմատ խաղալ… Կամ արդեն երկրորդ շաբաթն է` սովորականից ավելի երկար է աշխատում: Հանկարծ սկսել է գործուղումների մեկնել, որոնք առաջ չկային: Ասում է, թե աշխատավայրում իրեն ուղղակի հեղեղել են գործերով` չնայած դա աշխատավարձի վրա ոչ մի կերպ չի անդրադառնում: Նույնիսկ հակառակը. նա սկսել է ավելի քիչ գումար տալ կամ էլ վերջին շրջանում ընդհանրապես չի տալիս: Առաջին անգամ այսքան տարվա մեջ խոսում է արձակուրդն առանձին անցկացնելու մասին…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



