Tert.am-ը գրում է.
ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ի պատասխան Tert.am-ի հարցման, թե ինչպես է մեկնաբանում «Բռնության սրացումը ԼՂՀ-ում և այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու ԵԽԽՎ-ում ընդունված որոշմանը՝ նկատեցին, թե այն ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության մեջ՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության խափանմանը, չնայած որ որևէ քաղաքական ազդեցություն նշված զեկույցը և նրա հիման վրա պատրաստվելիք բանաձևը չեն կարող ունենալ։
Ինչ վերաբերում է ԼՂՀ իշխանությունների՝ ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Վալտերի այցի հետ կապված որոշմանը, ապա ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի՝ որոշումը կընդունեն համապատասխան դիմումի առկայության դեպքում։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք «Բռնության սրացումը ԼՂՀ-ում և այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ում ընդունված որոշումը։
- Բացասական ենք գնահատում «Բռնության սրացումը ԼՂՀ-ում և այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ում օրերս ընդունված որոշումը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



