1in.am-ը գրում է.
Ամերիկյան 5 օդանավակայաններում Աֆրիկայի արևելքից ժամանած ուղևորների ջերմությունը կչափեն՝ կապված Էբոլա տենդի բռնկման հետ: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Ստուգումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից՝ Դալեսի անվան վաշինգտոնյան օդանավակայանում, Օ՝Հարա միջազգային օդանավակայանում (Չիկագո), Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայանում (Ատլանտա) և Նյուարքի օդանավակայանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դալլասում մահացել է ամերիկացի Թոմաս Դունկանը, ով վարակվել էր Էբոլայով: Դանկանն առաջինն էր, ում մոտ տենդ էր ախտորոշվել հենց ԱՄՆ-ում:
ԱՀԿ տվյալներով՝ վիրուսը խլել է 3.5 հազար մարդու կյանք: Ներկայում հայտնի է վարակման 7500 դեպքի մասին: Վարակման դեպքեր են արձանագրվել նաև Եվրոպայի տարածքում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1450133.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



