Մի հարցի մասին եմ ուզում գրել, հիմա մի քանի բառով ուղղակի, բայց հետագայում կարելի է ավելի ծավալուն անդրադառնալ այդ թեմային։
Ուրեմն մենք հաճախ ռաբիզ երգերին ասում ենք թուրքական, կամ ադրբեջանական, մոռանալով որ ադրբեջանականի տակ մենք սխալմամբ հասկանում ենք միմիայն թուրք օղուզներին (չնայած շատերը չեն էլ տարբերում)։ Այնինչ, «ադրբեջանական մշակույթ» հասկացության մեջ մենք անտեսում ենք լեզգիններին, թալիշներին, ուդիններին, ավարներին և առհասարակ՝ Աղվանքի բնիկ ժողովուրդներին, որոնք դարերով և, ինչու չէ, նաև հազարամյակներով ապրել են այդտեղ, ստեղծելով սեփական մշակույթը։ Լինելով նաև անմիջական հարևանությամբ մեր հետ, շփվելով միմյանց հետ՝ նաև մշակութային փոխանակումներ են եղել։ Վերջերս լույս տեսած մի գիտական հոդվածում, օրինակ, խոսվում էր լեզգինների կազմավորման վրա հայերի ազդեցության ու նրանց մոտ հայկական գենի տոկոսների մասին, որոնք բավականին լուրջ թվեր էին։ Ասելս ի՞նչ է. հիմա հարևան լեզգինս լեզգիական երգեր է լսում, էստեղի հայերից մեկն էլ հարցնում է՝ հայկական երգեր չի՞, ասում եմ՝ չէ։ Բայց եթե խորությամբ ուսումնասիրենք, ապա ռաբիզի և առհասարակ էդ ոճը, կամ մեղեդիները, որոնք շատերը կոչում են ադրբեջանական, ու չնայած դրանց մեծ պահանջարկ են վայելում, շատ ավելի հին են և ավելի սերտ կապեր ունեն պատմական առումով մեր մշակույթի հետ, քան մենք ենք պնդում, և ադրբեջանցիներն էստեղ կապ չունեն։ Կարծում եմ, չէր խանգարի նաև սա երաժշտագիտական մասնագիտությամբ սովորողները գիտական աշխատանքի տեսանկյունից զննեին, չի բացառվում, որ մի հետաքրքիր թեկնածուական աշխատանք կստացվի։ Բացի այդ, շատ կարևոր գործ արված կլինի նաև տարածաշրջանային մշակութային արդարությունը վերականգնելու ուղղությամբ։
Առայժմ այսքանը, սա հպանցիկ հայացք էր, բայց խնդիրն ավելի խորն է։