«Պատմական» օրը մոտենում է, բայց եռյակը դեռ չի հրապարակում իր անելիքները: Մարզային վոյաժների ժամանակ եռյակի ներկայացուցիչներն օրեր շարունակ մարդկանց հորդորում էին լինել ակտիվ, հանդես բերել քաղաքացիական բարձր գիտակցություն և մասնակցել հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին, որտեղ որոշվելու է երկրի ճակատագիրը, փոխարենը այդ ճակատագրական օրվա հարահավաքին մասնակցելու հարցում չեն կողմնորոշվում եռյակի լիդերները:

Այդ ընթացքում մարզերում համատեղ հանդիպումներ են կազմակերպում եռյակի ներկայացուցիչները և որոշում, թե մարդկանց ինչպես տեղափոխեն Ազատության հրապարակ: Նախօրեին Արմավիրի մարզում հանդիպել են «Ժառանգության», ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչները, մոդերատորն այստեղ էլ ԲՀԿ-ն է՝ պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանն ու Ռուստամ Գասպարյանը: Ինչպե՞ս են մարդկանց տեղափոխելու Երևան, ո՞ւմ միջոցներով, ո՞վ է հոգալու ծախսերը, և ի՞նչ են անելու, թե՞ ավանդականի պես ճանապարհները կփակվեն:

Արայիկ Աղաբաբյանը վստահեցնում է, թե խնդիր չի լինի:

- Տրանսպորտի հարցը լուծման պրոցեսում է, նախկին հանրահավաքների գործընթացը հաշվի առնելով՝դեռ քննարկում ենք:

Նկատի ունեք ճանապարհները փակելը, ի՞նչ պետք է անեք, օրինակ, եթե իշխանությունը ճանապարհը փակի:

- Ամեն ինչ էլ կարող ենք, բոլոր եղանակներն օգտագործելով՝ մարդկանց պետք է տեղափոխենք:

- Այսինքն՝ պատրաստ եք անգամ ուղղաթիռներ բերել և ժողովրդի տեղափոխումն իրականացնել:

- Մենք սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար ամեն ինչի էլ պատրաստ ենք»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել