1369718840_00281in.am-ը գրում է․

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Արևմտյան Վրաստանում գտնվող Տկիբուլի շրջանն է, գրում է «Գրուզիա օնլայն»-ը:

Օդերևութաբանական կենտրոնի նախնական տվյալներով` ստորգետնյա ցնցումների հզորությունը 3.7 բալ է կազմել`ըստ Ռիխտերի սանդղակի:

Նշվում է, որ փլուզումներ են տեղի ունեցել Մինդելիի անվան հանքահորում: Մի քանի հանքափորներ թեթև վնասվածքներ են ստացել: Նշվում է, որ նրանցից մեկը ենթադրաբար կոտրել է ոտքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել