Replik.am-ը գրում է․

Ինչպես տեղեկանում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներից, ֆինն գիտնականները կատարել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում եկել են այն եզրակացության, որ օրական 7.6 ժամ քնող կանանց և օրական 7.8 ժամ քնող տղամարդկանց մոտ հիվանդանոցում հայտնվելու հավանականությունը ավելի փոքր է: Նշվում է, որ հարցումն իրականացվել է 3.760 մարդկանց շրջանում, որն անցկացվել է 7 տարի:

Ի վերջո, հետազոտության արդյունքում նրանք եզրակացրել են, որ հաշվի առնելով տարիքային փոփոփությունները՝ կանայք, որոնց մոտ դիտվում են անքնության ախտանիշներ, և որոնք ստիպված են վաղ արթնանալ ու ընդունել քնաբեր, գիշերային 7.6 ժամանոց հանգստի դեպքում կզգան ինքնազգացողության զգալի բարելավում: Իսկ տղամարդկանց դեպքում` օրական 7.8 ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել