Shamshyan.com-ը գրում է․
2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ հոկտեմբերի 2-ին 3-րդ երկրից հայրենիք տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նման եզրահանգաման է եկել մասնագիտական հանձնաժողովը, ուսումնասիրելով նրա առողջական վիճակի մասին փաստաթղթերը: Իսկ, թե երբ կմեկնի ծառայության դեռ պարզ չէ: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ 2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ հոկտեմբերի 2-ին 3-րդ երկրից հայրենիք տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանի մոտ վեգետատիվ-անոթային դիստոնիա է ախտորոշվել, որը տեւական սթրեսի հետեւանք է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



