Ի տարբերություն ամառային հանգստի մեկնածների՝ դերասանուհի Արմինե Պողոսյանը ամուսնու հետ նախընտրեց երևանյան աշնանային ցուրտ օրերին մեկնել Կիպրոս:
«Հանգստի մեկնելու որոշումը միանգամից եղավ: Ամուսինս առաջարկեց գնալ Կիպրոս՝ նրա եղբորն այցելելու և հանգստանալու, արդյունքում այժմ վայելում ենք կիպրոսյան տեսարժան վայրերը և տաք ծովը»:
ArmStar.am-ի հետ զրույցում դերասանուհին այսպես բնութագրեց հանգիստը. «Հարսանեկան նվեր ամուսնուս կողմից»:
Արմինեն առաջին անգամ է ամուսնու հետ երկրից մեկնում. «Ամուսնուս հետ առավել երջանիկ եմ զգում, և, որ ամենակարևորն է, նա ինձ հաճելի օրեր է պարգևում»:
Հայկական մշակութային վայրեր այցելելիս դերասանուհուն շատ է տխրեցրել Մելքոնյան վարժարանի փակումը. «Այդ ահռելի ժառանգությունը կորում է, տեսա և խորը ցավ ապրեցի, որ չենք կարողանում մեր արժեքները պահպանել»:
Ամուսինները մի քանի օրերի ընթացքում արդեն հասցրել են այցելել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիա, Սուրբ Մարիամ եկեղեցի, Նարեկ վարժարան:
Ստորև ներկայացնում ենք Արմինեի և նրա ամուսնու՝ Խաչիկի կիպրոսյան ուղևորության լուսանկարներից մի քանիսը:
Շարունակությունը` այստեղ