Twitter-ը դատի է տվել ԱՄՆ կառավարությանըArmlur.am-ը գրում է․

Twitter միկրոբլոգների ծառայությունը դատական հայց է ներկայացրել ամերիկյան կառավարության դեմ՝ վիճարկելով համացանցում լրտեսություն իրականացնելու մասին վերջերս ընդունված օրենքները: Ներկայիս օրենսդրության համաձայն, ընկերությունը չի կարող հրապարակել օգտատերերի տվյալների վերաբերյալ կառավարության հարցումների մասին տեղեկատվությունը, եթե այն վերաբերում է ազգային անվտանգության ոլորտին: Twitter-ի կարծիքով, դա խախտում է խոսքի ազատության իրավունքը, որը ամրագրված է ԱՄՆ սահմանադրության Առաջին լրացման մեջ: Ընկերությունը հայտարարել է, որ դիմել է դատարան, որպեսզի ստիպի ամերիկյան կառավարությանը հայտնել, թե ինչպես են օգտագործվում իր կողմից օգտատերերի մասին ստացված տեղեկությունները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել