Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մեկնել է ՍերբիաPanorama.am-ը գրում է․

Հոկտեմբերի 10-15-ը Սերբիայում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի 9-րդ խմբի մրցաշարը: Այս խմբում ընդգրկված է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը: Մեր թիմի մրցակիցներն են Իտալիայի, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականները: Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Իտալիայի, հոկտեմբերի 12-ին՝ Սերբիայի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Սան-Մարինոյի հավաքականների հետ: Բոլոր հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 16:30-ին:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այսօր Հայաստանի Մ-19 հավաքականը գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ մեկնել է Սերբիա: 

Ավելացնենք, որ հավաքականի կազմում ընդգրկված են 18 ֆուտբոլիստներ: Վերջին պահին վնասվածք ստացած Ալեքսանդր Հովհաննիսյանին փոխարինել է Գագիկ Մաղաքյանը:

Դարպասապահներ

Հենրի Ավագյան «Միկա»
Անատոլի Այվազով «Փյունիկ»

Պաշտպաններ 

Նարեկ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Գևորգ Խուլոյան «Բանանց»
Աղավարդ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Գագիկ Մաղաքյան «Բանանց»
Միքայել Խաշմանյան «Փյունիկ»
Ռոբերտ Հակոբյան «Փյունիկ»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել