Այսօրվանից մեծ էկրաններին է աշնան ամենասպասված ֆիլմը: «Սուպեր մամա»-ն ծիծաղ, ժպիտներ, ինչու ոչ, նաև արցունքներ կպարգևի հանդիսատեսին:
Ֆիլմի փակ դիտմանը հավաքվել էին ֆիլմի ստեղծողները, դերասանները, նրանց ընկերները, հայկական կինոինդուստրիայի և հեռուսատտեսության ճանաչված դեմքերը:
Կատակերգության գլխավոր կերպարները մարմնավորում են Հայկ Հարությանը, Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը: Ի դեպ, Հայկոն ֆիլմում նաև հենց սուպեր մամայի կերպարով է ներկայանում:
Թե ինչ էր կատարվում նախքան կինոդիտումը և դրանից հետո, ներկայացնում է ArmStar.am-ը հյուրերի հետ զրույցներով և միջոցառման ֆոտոշարքով:
Հայկ Մարության
Իմ ներկայացրած նախորդ ֆիլմերից «Սուպեր մաման» տարբերվում է դրամատուրգիայի խորությամբ, այստեղ խաղում եմ երկու կերպարներ, որոնք միմյանցից լիովին տարբեր են: Տղամարդը խաբեբա, մարդկանցից գումար շորթող է, իսկ կնոջ կերպարն առավել ազնիվ ու մարդամոտ է: Ֆիլմն արդեն ներկայացրինք հանդիսատեսին դատին և այժմ շատ ուրախ, երջանիկ ու բավարարված եմ: Իրոք ցանկանում էի, որ նման արձագանքներ, լիաթոք ծիծաղ հնչեր:
Գարիկ Պապոյան
Առաջին անգամ էի գեղարվեստական ֆիլմում նկարահանվում և այն բառը, որով կարող եմ տպավորությունս ներկայացնել, «շատ լավ»-ն է: Ինձ համար շատ հետաքրքիր, նոր աշխարհ եմ բացահայատել: Ես կարող էի այդ աշխարհից հիասթափված հեռանալ, քանի որ սա միակ հնարավորությունը չէ, որ ես իմ սիրած գործով զբաղվեմ:
Այս առաջարկի համար մտածել, քննարկել եմ այն և ընդունել ՝ ելնելով պրոֆեսիոնալ անձնակազմից: Նրանք կարող էին այնպես անել, որ այդ առաջին զգացողությունները վատը լինեին, բայց ինձ շահագրգռեցին հետագա աշխատանքների համար: Ես ցանկանում եմ, որ այս շնորհակալական խոսքերով անձնակազմը հասկանա, թե որքան հաճելի էր իրենց հետ համագործակցելը:
Նկարահանումները շատ ուրախ են անցել, չնայած չեմ կարող առանձնացնել դրանցից մեկը, քանի որ վատ հիշողություն ունեմ (ծիծաղում է), բայց հավաստիացնում եմ, եթե լավ տպավորություններ ունեմ, ուրեմն ամեն ինչ լավ է եղել:
Անի Խաչիկյան
Ֆիլմի կերպարը համապատասխանեցնելով ինձ՝ առաջարկեցին խաղալ, ես սիրով ընդունեցի, քանի որ այլ պատասխան չէր էլ կարող լինել: Նկարահանումը հաճելի գործընթաց էր, շատ լավ մարդկանց հետ աշխատեցի և ծանոթացա:
Ամեն օրը շատ ուրախ, յուրօրինակ և հագեցած էր: Իրոք շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց նման թիմի հետ աշխատելու և նոր փորձով հարստանալու համար:
Անդրանիկ Հարությունյան
Ֆիլմի անձնակազմի անդամներից ոմանք արդեն դիտել էին ֆիլմը և նշում էին, որ կերտածս կերպարով տարբերվում եմ մնացածներից: Նախորդ ֆիլմերի իմ կերպարներից էլ տարբերվում եմ, օրինակ՝ ձայնով, որը հայկական քյառթու տղայի բարակ ձայն է : (ծիծաղում է): Հուսամ հանդիսատեսը իրոք կսիրի մեր կերպարները:
Հրաչ Քեշիշյան
Շատ դրական, հագեցած, ուրախ ֆիլմ էր: Ուրախ եմ ընկերներիս համար, ովքեր այսպես հաջող և գեղեցիկ ֆիլմ են նկարահանել, նաև ուրախ եմ մեր հանդիսատեսի համար, որ ևս մեկ որակյալ ֆիլմ ունեցան:
Հպարտորեն կարող եմ ասել, որ մենք մեր կինոարտադրությունում ունենք նման լավ ֆիլմ, որը շատ հանգիստ կարող ենք ներկայացնել այլ ազգերին:
Շարունակությունը` այստեղ