ArmnewsTV.am-ը գրում է․
Երեւանի ավագանու արտահերթ նիստը որոշեց քաղաքի տոնի առիթով միջազգային գրոսմաստեր Լեւոն Արոնյանին ու ևս 3 հայտնի երևանցիների արժանացնել Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման: Էդուարդ Թադեւոսյանը Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավարն է, բնապահպան Կարինե Դանիելյանը «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահն է և Մերուժան Տեր-Գուլանյանը գրող, հրապարակախոս է: «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը ձեռնպահ քվեարկեց միայն գրողի թեկնածությանը:
Ավագանու նիստը որոշեց նաեւ տոնի առիթով համայնքային սեփականություն համարվող բնակարաններ նվիրել 12 քաղաքացիների: Այդ թվում` սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքների ու արտիստների: Դերասանուհի Էվելինա Շահիրյանը ապրում է 4 անդամից բաղկացած որդու ընտանիքում, որպեսզի առանձին բնակվի նրան տրամադրեցին 66 քմ մակերեսով բնակարան: Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ բնակելի տարածք նվիրելու գործընթացը առաջին անգամ է կիրառվում Երեւանի տոնի առիթով եւ մտադիր են շարունակել այն: Այս բնակելի տարածքները համարվում են համայնքային սեփականություն եւ նվիրելու համար քաղաքապետարանի բյուջեից գումար չի ծախսվել: Ավելին` այս տարածքների մի մասը քաղաքացիներն արդեն իսկ անօրինական օգտագործել են, իսկ այս որոշումն օրինականցրեց տարածքների նկատմամբ նրանց իրավունքները:
Տեսանյութը՝ այստեղ



