ronaldo-bale-5198781in.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ չի ցանկանում, որպեսզի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հեռանա «արքայական ակումբ»-ից և Անգլիա վերադառնա:

«Բնականաբար, չեմ ցանկանում, որ Ռոնալդուն Անգլիա վերադառնա: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, ինչն ամեն անգամ ապացուցում է, երբ գոլ է խփում: Ակնհայտ է, որ նա այն ֆուտբոլիստը չէ, ում հեռանալը ցանկալի կլինի «Ռեալ»-ում: Շատ եմ ցանկանում, որ Ռոնալդուն մնա այստեղ:

Ինչ վերաբերում է ինձ, ապա 6-ամյա պայմանագիր եմ ստորագրել «արքայական ակումբ»-ի հետ և չեմ պատրաստվում որևէ այլ ակումբ տեղափոխվել»,- Sky Sports-ը մեջբերում է Բեյլի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել