1969թ․-ին Աֆրիկայում նկարահանումների ժամանակ դերասանուհի Տիպպի Հեդրենն ու իր ամուսինը լքված մի տուն գտան, որն առյուծներն էին զբաղեցրել։ Ամերիկա վերադառնալով՝ նրանք մտադրվել էին առյուծների մասին ֆիլմ նկարահանել՝ հիմնվելով այն ամենի վրա ինչին նրանք ականատես էին եղել Աֆրիկա ճամփորդության ժամանակ ու տարածել առյուծների վտնագված տեսակների մասին իրազեկությունը։

Կենդանիների մարզիչ Ռոն Օքսլին նրանց խորհուրդ էր տվել, ապրել առյուծների հետ, եթե նրանք ցանկանում էին առյուծերի մասին ինչ-որ բան իմանալ։ Հեդրենն ու իր ամուսինը հենց դա էլ արեցին առյուծներին տանելով իրենց տուն։ Հարևանների բողոքներից հետո ընտանիքն ու իրենց առյուծները տեղափոխվեցին Կալիֆորնիայի իրենց ռանչո, որտեղ էլ սկսվեց «Մռնչյունը» ֆիլմի նկարահանումները։ Չնայած ֆիլմում նկարահանվել են ոչ միայն առյուծներ այլև լուսաններ, ընձառյուծներ, հովազներ և կատվազգիների այլ ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ նրանք ավելի քան 150 կատվազգի կենդանիներ էին պահում, որը աշխարհի ամենմեծ անձնական հավաքածուն է, որոնց պահելն ու խնամելը բավականին մեծ ծախս էր պահանջում։ Ֆիլմի նկարահանումների աշխատանքները սկսեցին 1978թ․ին, սակայն այն թողարկվեց միայն 1981թ․ին, ու արժեցավ 17,5 միլիոն դոլար այն դեպքում, երբ ընդամենը 2 միլիոն դոլար եկամուտ բերեց։ Ֆիլմի նկարահանումների ընթացքում ավելի քան 70 մարդ վնասվածքներ ստցավ կենդանիների պատճառով։ Ֆիլմի թողարկումից մեկ տարի անց ամուսինները բաժանվեցին, իսկ Հեդրենը հիմնադրեց Շամբալա արգեկոցը, որտեղ ապրում ու խնամք են ստանում տարբեր էքզոտիկ կենդանիներ։ Դերասանուհին մինչ այսօր այստեղ է բնակվում, մոտ 70 այլ կենդաիների հետ, որոնց թվում է նաև Մայքլ Ջեքսոնի Բենգալյան վագրը։













