Դեղերի դրոշմապիտակավորման օրինագիծն, ըստ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահի, բերելու է դեղահաբերի՝ հատիկով վաճառքի արգելքին: Սա ոչ միայն հարվածելու է առանձին սպառողի գրպանին՝ 10 դեղահաբ ընդունելու համար ստիպված ենք լինելու գնել ողջ տուփը՝ ասենք 20 դեղահաբ, իսկ ժամկետն անցնեուց հետո էլ այլև Հայաստանը վերածելու ենք դեղերի աղբավայրի՝ թունավորելով շրջակա միջավայրը: Եթե երկիրը ղեկավարում են միջակությունները, ապա արդյունքում միշտ ունենում ենք պրոբլեմներ՝ որ ոլորտում էլ դրանք լինեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել