2014 թվականի Նոբելյան մրցանակը ֆիզիկայի ասպարեզում շնորհվել է ճապոնացի գիտնականներ Իսամու Ակասակիին, Հիրոշի Ամանոին և Շուջի Նկամուրային երկնագույն օպտիկական դիոդների հայտնաբերման համար, որոնք թույլ են տալիս լույսի վառ և էներգախնայող աղբյուրներ կիրառել։ Նրանց հայտնագործած լամպերի պիտանելիության ժամկետը մոտավորապես 15 տարի է։ Լուսային դիոդները շատ ավելի էներգախնայող են, քան հասարակ լամպերը։ Թերևս հենց այդ պատճառով էլ դրանք ավելի ու ավ ելի լայն տարածում են ստանում։ Դրանք օգտագործվում են ոչ միայն փակ տարածքների, այլև փողոցային լուսավորության ապահովման համար։ Մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել է, որ կարմիր ու կանաչ լուսադիոդները ստեղծվել են վաղուց, սակայն երկնագույն դիոդները նորամուծություն են։ Կարմիր, կանաչ ու երկնագույն դիոդների միախառնումից ստացվում է սպիտակ գույնի լույսը։ Լուսադիոդները կարող են լույսով ապահովել ավելի քան 1.5 միլիարդ մարդու, ովքեր բնակվում են այնպիսի վայրերում, որտեղ էլեկտրացանցը հասանելի չէ նրանց։



