Կիրակի օրը Սեյրան Օհանյանին շնորհեցին «Տարվա մարդ» կոչումը՝ «Համազգային վստահություն» մրցանակաբաշխության սահմաններում։ Իհարկե նախարարին կարելի ա շնորհավորել այս կապակցությամբ ու կարծում եմ շատ քչերը կասկածի տակ կառնեն, որ նա իրոք արժանի է նման սիմվոլիկ կոչման արժանանալու՝ հատկապես օգոստոսյան Միկրոպատերազմից հետո։

Մի անգամ գրել էի, թե ինչու եմ Օհանյանին մեծ հարգանքով ու պատկառանքով վերաբերվում ու թվել էի անձամբ նրա կողմից ու նրա մասնակցությամբ իրականացված ու իրականացվող մի շարք բանակաշինական բարեփոխումների մասին, իսկ այսօր կարելի է ևս մի նման ռեֆորմի մասին խոսել, որում Օհանյանի ավանդը իրոք մեծ է ու որի արգասիքները մենք նոր-նոր ենք կարողանում տեսնել, այն էլ ոչ ամբողջությամբ։ Դա սպայական կորպոսի ու հատկապես գեներալիտետի «դեմքի» արմատական փոփոխությունն է։

Ցանկացած բանակի մարտունակության գլխավոր գրավականներից մեկը այդ բանակի կարգապահությունն է ու բանակում՝ կանոնադրության ևկանոնադրական հարաբերությունների գերակայությունը, իսկ դրանց համար ֆունդամենտալ դերակատարություն ունի բանակի սպայակազմը ու հատկապես բարձրագույն հրամկազմը՝ ի դեմս գներերալների։

Շարքային զինվորների ու կրտսեր հրաանտարական օղակների մոտ դիսցիպլինա ու ուստավ արմատացնելու համար շատ բան կարելի է ու պետք է անել, բայց եթե վերադասները իրենք չեն տեղավորվում այդ տեսլականի մեջ ու չեն հանդիսանում ցանկալի «իդեալը» մարմնավորող, կամ էլ դրան մոտ կերպարներ, այդ բոլոր ջանքերն անիմաստ են։ Իզուր չեն ասում՝ ձուկը գլխից է հոտում։

Իսկ այսօր, ի ուրախություն մեզ ու շնորհիվ Օհանյանի վարած քաղաքականության, մենք արդեն հասել ենք զարգացման այն փուլին, որ ունենք բազմաթիվ գործող գեներալներ, որոնց անունը խաղաղ բնակչության մեծ մասը չի էլ իմանում։ Սա միայն առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ՝ գեներալներին չիմանալը, որպես ձեռքբերում համարելը, ուստի հարկ եմ համարում բացատրել...

Հատկապես զիվորականների ու այն էլ գեներալների պարագայում նրանց անունը կարող է հանրության լայն շերտերին հայտնի դառնալ միայն բացառիկ լավ ձեռքբերումների, կամ էլ ընդհակառակը՝ ապօրինությունների, կաշառակերության, իրավախախտումների և այլ արատավոր բաների համար։ Հարաբերական խաղաղության պայմաններում, գեներալները քիչ հնարավորություն ունեն բացառիկ այնպիսի ծառայություններ մատուցելու, որոնք նրանց անվանը հռչակ կբերի, դրա համար էլ զինադադարից հետո եթե հանրային քննարկման առարակ էր դառնում որևիցէ գեներալի անուն, ապա սովորաբար դա ինչ որ սկանդալ էր։

Դա ուներ իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները ու հարկ է նշել օբյեկտիվ ամենածանրակշիռ պատճառներից մեկը. կադրային սպայակազմի (հատկապես գեներալիտետի մակարդակում) սակավաթիվությունը։ Բանակը ամենաբարդ պետական ինստիտուտներից է, իսկ զինվորականը՝ ամենբարդ մասնագիտություններից մեկը, որը պահանջում է մեծ կոմպետենցիա՝ հատկապես բարձր պաշտոններ զբաղեցնելու դեպքում։

Ընդհանրապես, հասունացել է այն փուլը, երբ «դաշտային գեներալիտետը» արդեն վեր է ածվում անոխրոնիզմի, առավել ևս, որ մեր բանակի պես տպավորիչ մեծություն ու տեխնիկական հագեցվածության դեպքում արդեն պարզապես անհնար է «դաշտային», այսինքն սիրողական մակարդակով յուրացնել բոլոր անհրաժեշտ գիտելիքները ու դառնալ կոմպետենտ։ Սա օբյեկտիվ գործոն է։

Օբյեկտիվ գործոն է նաև այն, որ 22 տարեկան Հայկական Բանակը արդեն սկսում է իր հրամանատարներին «թողարկել», որոնք ունեն փայլուն ռազմական կրթություն, տարիների ծառայության փորձ՝ ուսերի հետևում և որ ամենակարևորն է՝ մութ ու ստվերային գործարքներ ու պատմությունների բացակայություն։

Դրա համար էլ շատերը չգիտեն, որ մեր բանակում օրինակ կա ինժեներական զորքերի պետ՝ գեներալ Կարեն Աբրահամյան, ով պատասխանատու է նրա համար, որ մեր դիրքերը այնքան ամրացված լինեն ու այնքան գրագետ դասավորված, որ անգամ 19 տարեկան տղան հնարավորինս մեծ առավելություն ունենա՝ թվով գերազանցող ու հատուկ պատրաստվածություն անցած ադրվբեջանցի հատուկ ջոկատայինների դեմ պաշտպանական մարտում (ինչին մենք ականատես եղանք)։

Ունենք գեներալ Վլադ Հովհաննիսյանին, ով մատակարարման դեպարտամենտի պետի տեղակալ է ու ով պատասխանատու է, որ սահման պահող ու զորամասերում գտնվող զինվորը ստանա բավարար քանակությամբ որակյալ զնունդ, համազգեստ ու սպառազինություն։ Ունենք գեներալ Ավետիք Մուրադյանին, ով ավիացիայի վարչության պետն է, որի պատասխանտվության տակ գտնվող ռազմական ինքնաթիռները իսկական խուճապ առաջացրեցին, երբ օոստոսյան ամենալարված օրերին անսպասելի թռիչք իրականացրին Արցախի շփման գոտում երկանքով։

Ունենք գեներալ Կոմիտաս Մուրադյանին, ով բանակի կապի պետն է ու նար ենթակայության տակ գտնվող կապավորները կարողացան ճիշտ և ժամանակին նախ բացահայտել հակառակորդի խոսակցությունները, իսկ հետո դրանցից իմանալ նաև նրա գործողությունների ու դրանց անցկացման վայրերի մասին։

Ունենք գեներալ Լևոն Մնացականյանին, ով նախկինում ՊԲ շտաբի պետն էր, իսկ հիմա ԳՇ պետի տեղակալ ու անգնահատելի ավանդ ունի բանակում կարգապահության ու կանոնադրական հարաբերությունների հաստատման հարցում։

Ու էլի բազմաթիվ նման սպաներ ունենք, որոնց ամոթ չէ ասել սպա ու չափազանցություն չի՝ ասել գեներալ: Ու սա բանակի առողջ զարգացման գրավականներից մեկն են, որոնք հնարավոր են միայն գրագետ ղեկավարման ու հետևողական աշխատանքի պայմաններում, որի համար արդեն պատսխանատու է առաջին հերթին Պաշտպանության նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել