Esem.am-ը գրում է․

Ամռանը մայրացած երգչուհի Լանա Խաչատրյանի կյանքում ամեն բան փոխվել է:) Մայրանալուց հետո երգչուհին բացառիկ զրույց է ունեցել ESem.am-ի հետ ու խոսել փոքրիկի, նոր զգացողությունների, երջանկության մասին:)

«Մինչ այս շատ եմ մտածել՝ ի՞նչ է երջանկությունը, արդյոք ուղղակի տրվում է մարդուն, ինչպե՞ս են դրան հասնում: Այսօր իսկապես հասկացել եմ, որ յուրաքանչյուր կին, ով երեխա ունի, կարող է մայրանալ, միանշանակ կարող է երջանիկ լինել: Ինձ համար սա ամենամեծ բանն է, որ հասկացել եմ կյանքիս ընթացքում, պուճուրիս ծնունդից հետո: Շատ եմ ուզում, որ բոլոր կայանք ունենան այդ զգացումը, որովհետև վստահ եմ՝  որևէ այլ բան չի կարող փոխարինել այդ զգացմունքին»,- ասաց Լանան:

Երգչուհին էլ, բոլոր մայրերի պես կարծում է, որ մայրանալուց հետո կյանքը գլխիվայր շուռ է գալիս, իսկ տանը «թելադրողը» դառնում է ընտանիքի ամենափոքրիկ անդամը:) «Ամեն ինչ փոխվում է: Հանուն նրա ամեն ինչ դնում ես մի կողմ»,- իրեն հատուկ քնքշանքով նշեց Լանան:

Նրա խոսքով՝ փոքրիկ Նունեն նման է թե՛ իրեն, թե՛ ամուսնուն: «Երկուսիս էլ նման է, հաճախ են ասում, որ շատ նման է ինձ, սակայն ես իր մեջ չեմ տեսնում ինձ կամ որևէ մեկին, ես իրեն սիրում եմ որպես ինքը»,- նշեց մայրիկը, ով հեշտությամբ է ստանձնել նոր պարտականությունները:

Երգչուհու փոխանցմամբ՝ մայրանալուց հետո թեև անփորձ էր, շատ քայլեր ինքնաբերաբար են ստացվել. «Դա բնազդ է, որ ի ծնե կա յուրաքանչյուր կնոջ մեջ: Ինքդ էլ չես հասկանում՝ ինչպես ստացվեց: Փառք Աստծո՝ ես շատ օգնողներ ունեմ, բայց ամեն բան սիրով եմ անում: Կարծում եմ՝ երեխային խնամելը բացարձակ դժվար չէ: Միայն սիրով, հոգատարությամբ ժամանակի ընթացքում ամեն ինչ էլ կարելի է անել»:

Երգչուհին նշեց, որ բավականին հաճախ է դստեր հետ գնում զբոսանքների, քանի որ փոքրիկի համար մաքուր օդն անհրաժեշտություն է: «Առավոտյան անպայման զբոսանքի եմ տանում նրան: Փորձում եմ մայրիկի դիրքերում լինել: Չգիտեմ՝ ինչքանով է ստացվում, բայց շատ մեծ սիրով եմ անում»,- ESem.am-ին ասաց Լանան:

Հագուստների ընտրության հարցում մայրիկն առաջին հերթին կարևորում է դստեր հարմարավետությունը: «Մինչև իր ծնվելն անընդհատ մտածում էի՝ վայ ինչպես պիտի համադրեմ, ինչպես պիտի հագցնեմ, բայց երբ երեխան ծնվում է՝ մտածում ես՝ ամենակարևորը`հագուստը հարմար լինի իրեն, տաք լինի, հանկարծ չմրսի: Իհարկե, ես էլ եմ աղջիկ, ինքն էլ, չի կարող թիթիզությունը մղվել հետին պլան, բայց դա երկրորդական է դառնում»,- ասաց Լանան, ով առաջնայինը փոքրիկի առողջությունն է համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել