Armlur.am-ը գրում է․
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում օրերս հակառակորդի կողմից հնչեցված կրակոցներից, բարեբախտաբար, տուժածներ չկան: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց համայնքապետի տեղակալ Քալանթար Քալանթարյանը, ով հավելեց, որ դեպքի օրը բնակիչներն իրենց մեքենայով գնացել էին ավազ բերելու, և կրակոցներն արձակվել են այդ նույն մեքենայի ուղղությամբ: Ք. Քալանթարյանի փոխանցմամբ՝ բազմաթիվ փամփուշտներ են արձակվել, սակայն նշված մեքենային դիպել են դրանցից 8-ը: «Մոտ 20 օր հանգիստ վիճակ է տիրել: Ոչ մի կրակոց կամ արտառոց դեպք տեղի չի ունեցել: Այդ ընթացքում սահմանամերձ տարածք շատ էինք գնում՝ այգիները մշակելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/242790/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



