Հայաստանի պետական արարողակարգը ենթադրում է մեր երկիր ժամանող բարձրաստիճան հյուրերին դիմավորելու հատուկ կարգ, որի ամենագեղեցիկ ու թերևս բոլորի կողմից սիրված հատվածը Պատվո Պահակախմբի անցում է և դիմավորումը: Կուզենայի, որպեսզի մեր զինվորականները փոխեին իրենց զինվորական հագուստը, մեր դիզայներները մտածեն ավելի հայկական մոտիվներով հագուստներ: Շատ հետաքրքիր կլիներ տեսնել պատվո վաշտում նաև հեծյալների, քանի որ հնում մենք ունեցել ենք ԱՅՐՈՒՁԻ, որը մեր բանակի ամենամարտունակ ստորաբաժանումներից է եղել: Սա այն դեպքն է, երբ ժամանակի ընթացքում պետք է ՀԱՅԱՖԻԿԱՑԻԱՅԻ ենթարկել ամեն մանրունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել