«Էյր Արմենիա» ավիաընկերության՝ պարտքերի մեջ ընկնելը վկայում է այդ ոլորտում փոքր երկրի մեծ խնդիրների առկայության մասին: Ասվածը հաստատվում է դրա նախորդի՝ Բաղդասարովի «Արմավիայի» սնանկացման պատմությամբ: Ավիաընկերություն կայացնելը մարշրուտնի գիծ պահել չի, ինչը երևի նոր միայն հասկացավ վարչակազմը՝ եթե իհարկե հասկացավ: Ժամանակին, երբ սնանկացվում էր «Հայկական ավիաուղիները», որպեսզի ոլորտը հանձնվեր Բաղդասարովին, չէին մտածում, որ Հայաստանը փոքր երկիր է և կարող են խնդիրներ ծագել, իսկ «Հայկական ավիաուղիները» շահույթով աշխատող, կապեր ու կադրեր ունեցող ընկերություն էր: Հայաստանի ավիացիոն ոլորտի կազմաքանդումը քրեաօլիգարխիկ համակարգի հերթական «նվաճումներից» է, որ անպայման հաշվի կառնվի ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ հետո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



